1in.am-ը գրում է.
23 սպանության համար 3828 տարվա ազատազրկման դատապարտված կին ահաբեկիչ Ինես դել Ռիո Պրադան կարող է Իսպանիայում ազատ արձակվել: Այս մասին հայտնում է El Pais պարբերականը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը անվավեր է ճանաչել այսպես կոչված «Պարոտի դոկտրինան», համաձայն որի՝ ահաբեկիչներն ու տևական ժամկետի դատապարտված այլ անձինք չեն կարող Իսպանիայում վաղաժամ ազատ արձակվել բանտից:
Ավելի վաղ ԷՏԱ ահաբեկչական խմբավորման նախկին անդամ Ռիո Պրադան դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դատարանը, գործը քննելով, եկել էր եզրակացության, որ դոկտրինան անօրինական է, և որ Իսպանիայի իշխանությունները պետք է նրան ազատ արձակեն: Դատարանը պարտավորեցրել է Իսպանիային նրան նաև 30 հազար եվրո վճարել բարոյական վնասի և 1500 եվրո՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:
Նրանից բացի՝ կարող են ազատ արձակվել ահաբեկչական խմբավորման 61 անդամներ: