Քիչ առաջ ինձ զանգեց Գաբրիելյան Սուսաննան՝ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղից, ու պատմեց հետևյալը. Մշակույթի նախարարի ներքին հրամանով արմատախիլ են արվել նրանց հողատարածքի շուրջ 100 ընկուզենիները, նրա խոսքերով՝ կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին՝ Մկրտիչ պռոշյանը, հոգևորական Սահակյան Սարգիսի հետ ուզում է այդ տեղում ինչ-որ օբյեկտ կառուցել: Գաբրիելյան Սուսաննան ասաց նաև, որ կողքի գյուղում արդեն նման դեպք տեղի ունեցել է: Նրա խոսքերով, իրենց ընտանիքը շուրջ 100 տարի է, ինչ բնակվում է այդ տեղում, դեպքի ժամանակ տանն է եղել միայն նրա ամուսինը, երեխաները ուսանող են: Ավելացրեց, որ Օհանավանի գյուղապետ՝ Եփրեմ Զարգարյանը՝ չնայած օգնելու ցանկությանը, ոչնչով չի կարողացել օգնել: Օհանավանում եղել են նաև մեծ թվով ոստիկաններ, ովքեր այնտեղ են եղել, որպեսզի խոչընդոտող չլինի:
Տիկին Սուսաննայի խնդրանքն է արձագանքել, և հե՛նց վաղը գնալ Օհանավան, և տեղում նկարել, որպեսզի բացահայտվի այս վանդալիզմի դեպքը:
Հ.Գ Մի քանի անգամ տեսել եմ տիկին Սուսաննային: Վերջինիս ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական դրության մեջ, ինքս էլ խնդրում եմ արահ արձագանքել: Նախապես շնորհակալություն:



