Նյութի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ.
Մի բան անհերքելի է. բոլորն էլ մահանում են վաղ թե ուշ: Ճիշտ է, անհնար է կանխագուշակել թե ո՞վ, ե՞րբ ու ինչպե՞ս կմահանա, բայց շնորհիվ մաթեմատիկայի հավանականության տեսության, կարելի է հաշվարկել այս կամ այն բանից մահանալու տարբերակի հավանականությունը: Այսպիսով, Ձեզ եմ ներկայացնում մահանալու ամենահավանական 25 տարբերակները:
12 Հեծանվային պատահար (1-ը՝ 4,717-ից)

Սովորաբար, երբ զոհվում է հեծանվորդ, մեղավորը լինեում է մոտորային տրանսպորտի միջոցի վարորդըմ այնպես որ, այն երկրներում, որտեղ հեծանվորնդները շատ են, ամենաանվտանգը կլինի այն, եթե մնացածներն էլ անցնեն հեծանվային տրանսպորտի:

Սա իր մեջ ներառում է այնպիսի տարերային երևույթներ, ինչպիսիք են կայծակներ, մրրկահողմեր, երկրաշարժեր, ցունամիներ և այլ տարերային աղետները իրար հետ վերցրած ունեն բավականին բարձր մահաբերության ցուցանիշ, որը կազմում է 1-ը՝ 3357-ից:
10 Կարկ և ծուխ (1-ը՝ 1,116-ից)

Հրդեհների արդյունքում զոհերի 50-ից 80 տոկոսը զոհվում է ոչ թե կրակից, այլ ծխից: Առհասարակ, հրդեհները խլում են հազարավոր կյանքեր ամեն տարի և հանդիսանում են 10-րդ մահվան ամենահավանական պատճառը:

Այն երկրներում, որտեղ բնակչությունը մարտական զենք կրելու իրավունք չունի, հրազենային վնասվածքներով պատճառված մահերի ցուցանիշը բավականին ցածր է, բայյց փոխարենը, այն երկրներում, որտեղ հրազենը լայն տարածում ունի, այդ ցուցանիշը անգամներով ավելի բարձր է: Հրազենի առևտուրն ունի տարեկան միլլիարդավոր դոլարների շրջանառություն և տասնյակ հազարավոր մարդկան կյանքի գին:

Որքան էլ տարօրինակ թվա, բայց մահվան արդյունք հանդիսացող առանցքային պատճառներից մեկը ընկնելն է, հատկապես՝ մեծահասակների շրջանում:

Յուրաքանչյուր քառասուն վայրկյանը մեկ տեղի է ունենում ինքնասպանություն, իսկ ինքնասպանությունների արդյունքում ամեն տարի կյանքից հեռանում է ավելի քան 1 միլլիոն մարդ:

Մեքենայի մեջ գտնվելը մեր կենցաղի անբաժանելի մասն է դարձել, մինչդեռ, դա ամենավտանգավոր բաներից մեքն է, որ մենք անում ենք ամեն որ, որովհետև ՃՏՊ-ների արդյունքում յուրաքանչյուր տարի զոհվում են հարյուր հազարավոր մարդիկ:

Պատահական մարմնական վնասվածքների արդյունքում միայն ԱՄՆ-ում յւորաքանչյուր տարի հոսպիտալացվում է 30,000,000 մարդ, որոնցից 100 հազարի կյանքը փրկել չի հաջողվում: Աշխարհում այս պատճառով մահացիության միջին ցուցանիշը կազմում է 1-ը՝ 36-ից:

Մեր շքերթի ամենամահաբեր 4-րդ սցենարը հանդիսանում է ուղեղի կաթվածը: Արդի աշխարհում կատված ստացողներից ամեն երրորդը մահանում է, իսկ մահաբերության համաշխարհային ցուցանիշը կազմում է 1-ը՝ 23-ից:

Եթե դուք երկար տարիներ ապրեք, ապա գրեթե անխուսափելի է, որ վաղ թե ուշ ձեռք կբերեք քաղցկեղի որևիցէ ձև: Չնայած ակտիվ հետազոտություններին, ներկայումս քաղցկեղը հանդիսանում է տարեկան մահացիության ցուցանշի 13 տոկոս չափաբաժինը զբաղեցնող պատճառներից մեկը:

Սրտային հիվանդությունները մահվան պատճառ հանդիսացող ամենատարածված երևույթն են աշխարհում և ամեն 5-րդ մարդ մահանում է սրտի հետ կապված այս կամ այն խնդրի հետևանքով:

Ցավոք սրտի, անհնար է գտնել որևէ հավաստի ստատիստիկա, որպեսզի հստակ դատողություններ անել Չակ Նորրիսի մահաբերության վերաբերյալ, բայց մի բան կարելի է վստահ պնդել. Չակ Նորրիսի մահաբերության ցուցանիշը ուղիղ համեմատական է նրա՝ Ձեզ վրա զայրացած լինելու աստիճանին ու հակադարձ համեմատական՝ Ձեր օգտավետության մասին նրա պատկերացումներին :)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



