8. Լորիեյան թութակներ Այս տեսակի թութակները շատ գույնզգույն են, ծիածանի գրեթե բոլոր գույներն առկա են նրանց փետրավորման մեջ: Նրանք բնակվում են Ավստրալիայում, Նոր Գվինեայում, Ինդոնեզիայում և Ֆիլիպիններում: 7. Ամերիկյան պուստելգա

Այս թռչունների տեսակը տարածված է ողջ Արևմտյան կիսագնդում` Կանադայից մինչև Ֆոլկլենդյան կղզիներ: Աշխարհի ամենագեղեցիկ և փոքր գիշատիչ թռչուններից մեկն է:
6.Պսակավոր կռունկ Այս ռոմանտիկ թռչունը բնակվում է Հարավային և Արևելյան Աֆրիկայում: Զույգավորման ժամանակ նրանք յուրաօրինակ պարեր են պարում, թռչկոտում են և տարբեր շարժումներ անում: 5. Կարմիր կարդինալ Այս թռչուններին կարելի է հանդիպել ԱՄՆ-ի արևելյան նահանգներում, Կանադայի և Մեքսիկայի հարավ-արևելքում: Արուն ունի վառ կարմիր գունավորում: Էգը շագանակագույն է, իսկ կարմիր փետուրներ ունի թևերի, կրծքավանդակի և գլխի վրա: 4. Կարմիր առա Թութակների արքան չի կարող հպարտանալ երջանիկ ճակատագրով: Նրանք հնդկացիների համար միշտ շատ ցանկալի որսի թիրախ են համարվում: Թռչունների միսն օգտագործվում է սննդի մեջ, իսկ փետուրները նետերը զարդարելու համար: 3. Մանդարինկա Այս թռչունները սիրում են նստել ճյուղերի վրա, շատ արագ են թռչում, կարողանում միանգամից վեր թռչել: Մանդարինկան գրանցված է Ռուսաստանի Կարմիր գրքում և նրա վրա որսն արգելված է:



2. Դրախտային տանագրա Բնակվում է Կոլումբիայում, Բոլիվիայում, Բրազիլիայում, Ֆրանսիական Գվինեայում: Թռչունի գունավորումը շատ յուրօրինակ է` կանաչավում դեմք, երկնագույն կրծքավանդակ: 1. Սիրամարգ 




