Aravot.am-ը գրում է.
Սյունիքի մարզում հոկտեմբերի 25-ի գիշերը սպասվում է ոչ թե -10 ջերմաստիճան, այլ՝ -1: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության պետ Ժորա Գեւորգյանը եւ հերքեց հրապարակված այն տեղեկատվությունը, որ հոկտեմբերի 25-ի գիշերը ցրտահարություն է սպասվում եւ ջերմաստիճանը մարզում կնվազի մինչեւ -10 աստիճան: «Հոկտեմբերի 25-ի գիշերը սպասվում է -1 աստիճան, չգիտեմ որտեղից են գրել, որ կնվազի մինչեւ -10: Մենք չենք ասել ցրտահարություն, ասել ենք հյուսիս-արեւելքից ներս թափանցած սառը հոսանքի պատճառով այդ գիշերը սպասվում է ջերմաստիճանի նվազում մինչեւ -1 աստիճան Մեղրու տարածաշրջանում: Դա այդքան էլ սարսափելի վտանգ չի ներկայացնում իրենից, պարզապես կարող է կարալյոկին վնաս տա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2013/10/22/398574/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել