Զարուհի Փաստանջյանը հակասական գործիչ է, բայց կարծում եմ` անցել են ժամանակները, երբ մարդկանց պետք է վերաբերվել «սեւ-սպիտակի» պարզունակությամբ:
Օրինակ, ես կարծում եմ, որ նրա ստրասբուրգյան հարցը սազական չէ լուրջ քաղաքական գործչին, բայց դեմ եմ, որ նա հեռացվի ԵԽԽՎ պատվիրակությունից: Այդ հեռացումը բացասաբար կազդի երկրի իմիջի վրա, սակայն մեր երկրի քաղաքական ներկապնակից չի վերացնի Զարուհու տեսակը:
Գուցե իսկապես «Ժառանգության» գործիչներից ամենավարկանիշայինը Փոստանջյանն է, սակայն նա հեղինակություն է լյումպենի մոտ: Ըստ այդմ` չի կարելի նրան դարձնել կուսակցության, նույնիսկ` խմբակցության ղեկավար, որովհետեւ դրանից կուսակցությունը չի շահի. ընդամենը կլյումպենանա` իրենից հեռու վանելով ավելի ինտելեկտուալ շերտերի:
Զառան սիրում է անտեղի աղմկել, սակայն նա ճիշտ է, երբ ասում է, որ Ռուսասատանի ուժային կառույցներն իրավունք չունեն Հայաստանի տարածքում ինքնագլուխ ստուգումներ անցկացնել կամ սահմանափակել Հայասատանի քաղաքացու տեղարժը:
Ասել կուզի, որ դիմացինի վարքագծի հակասականությունը չի արդարացնում մեր տված սուբյեկտիվ գնահատականները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել