Աբովյան փողոցի շենքերում (հյուրանոցներ) տարբեր ժամանակներում բնակվել և ամրացված են հուշաքարեր՝
1960-2003 թթ. — թիվ 27 շենքում ապրել է մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կառլեն Ժիրայրի Միրզախանյանը:
1956-1971 թթ. — թիվ 39 շենքում ապրել է պրոֆեսոր Զաքարիե Բալագոզյանը:
1954-1981 թթ. — թիվ 37 շենքում ապրել է գիտության վաստակավոր գործչ Հենրի Գաբրիելյանը:
1951-1985 թթ. — թիվ 37 շենքում ապրել է ԽՍՀՄ հերոս, գնդապետ Գեդեոն Հայրապետի Միքայելյանը:
1959-1971 թթ. — թիվ 37 շենքում ապրել է կինոռեժիսոր Ամասիա Մարտիրոսի Մարտիրոսյանը:
1936-1977 թթ. — թիվ 37 շենքում ապրել է Գյուտ Միքայելի Կուզնեցովը:
Թիվ 33 շենքում ապրել է կուսակցական, պրոֆմիութենական գործիչ, հին բոլշևիկ Դարբինյանը:
1936-2009 թթ. — թիվ 33 շենքում ապրել է վաստակավոր արտիստ, Իլյա Հմայակի Մինասյանը:
1967-1996 թթ. — թիվ 31 շենքում ապրել է փիլիսոփա, լեզվաբան, ակադեմիկոս Էդվարդ Աղայանը:
1930-1940 թթ. — թիվ 42 շենքում ապրել է ՀԽՍՀ ժողովրդական նկարիչչ Ստեփան Աղաջանյանը (1863-1940):
1956-1984 թթ. — թիվ 42 շենքում ապրել է Սարգիս Սողոմոնյանը:
1956-1984 թթ. — թիվ 36 շենքում ապրել է ԽՍՀՄ հերոս գեներալ-լեյտենանտ Սարգիս Մարտիրոսյանը:
1927-2003 թթ. — թիվ 23 շենքում ապրել է ճարտարապետ Հովհաննես Խեչանյանը:
1946-1982 թթ. — թիվ 22 շենքում ապրել է ականավոր պետական գործիչ, Հայաստանի կապի նախարար Թադևոս Մինասյանը:
1954-2002 թթ. — թիվ 32 շենքում ապրել է ակադեմիկոս Վահան Ղազարյանը:
1934-1952 թթ. — թիվ 32 շենքում ապրել է պրոֆեսոր Աշոտ Տեր-Մկրտչյանը:
1934-1948 թթ. — թիվ 32 շենքում ապրել է պրոֆեսոր Համբարձում Քեչեկը:
1938-1987 թթ. — թիվ 32 շենքում ապրել է ժողովրդական նկարիչ Սեդրակ Առաքելյանը:
1936-1957 թթ. — թիվ 32 շենքում ապրել է լեզվաբան, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Գրիգոր Այվազի Ղափլանյանը:
1935-2000 թթ. — թիվ 32 շենքում ապրել է երգահան Ծովակ Համբարձումյանը:
1936-1991 թթ. — թիվ 32 շենքում ապրել է արվեստաբան, Հայաստանի պատկերասրահի ստեղծող Ռուբեն Դրամբյանը:
Թիվ 20 շենքում ապրել է Մետաքսյա Սիմոնյանը:
Թիվ 3 շենքում եղել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության, մշակութային կապի հայկական ընկերությունը (նախկին):
1930-1936 թթ. — թիվ 8 շենքում ապրել է հայկոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:Թիվ 8 շենքում տեղավորված է Հենրիկ Իգիթյանի կազմակերպած Հայաստանի մանկական ստեղծագործական թանգարանը, «Աշխարհը երեխաների աչքերովե մանկական ցուցահանդեսը: 1970 թվականին թիվ 13 շենքում բացված մանկական պատկերասրահը, առաջինն աշխարհում, այն 1976-ին վերածվեց մանկական ստեղծագործության թանգարանի, ապա՝ գեղագիտության ազգային կետնրոնի:
1906-1918 թվականներին Աբովյան փողոցով է անցել Երևանի ձիաքարշը, իսկ 1933 թվականից քաղաքի առաջին տրամվայը։