Նենց լավն ա, որ չէի կարա չթարգմանել:ՃՃՃՃ

Տղամարդկանց 15 չարժևորված տաղանդները

1. Մաքուր սափրվել

Ածելիով նման վիրտուոզ գործել կարող ես միայն դու: Ախր նայեք, սա սափրվելու արվեստի շեդևռ է. համարյա չես կտրվել, դեմքիդ ոչ մի մազ չկա, անգամ ականջներիդ տակ է մաքուր, ասես նորածին լինես: Բոլորը գոչում են «Բրավո՜, բրավո՜»... թարսի պես չեն գոչում... իսկ այ բավական է մեկ անգամ չսափրված հայտնվել ինչ որ տեղ և բոլորը նկատում են դա միանգամից:

2. Կոշիկների կապերը կապել

Բարդ հնարք է, որը դեռ երեկ առաջացնում էր բոլորի հիացական արձագանքը, իսկ այսօր նույն այդ մարդիկ ընկալում են որպես բնականոն մի բան, անգամ երբ դու դա անում ես գինովցած վիճակում:

3. Պելմենիներ եփել

Թվում է, թե հեշտ բան է, մինչդեռ դա իսկական արվեստ է և դու հսկայական ճանապարհ ես անցել, մինչև սովորել ես ինչպես աղ անել եռացրած ջրի մեջ և թույլ չտալ, որ պելմենիներն իրար կպնեն:

4. Հմուտ թքել

Իհարկե մանրունք է, բայց հմուտ թքողը գիտի, թե ինչպես թքել մանր «չափաբաժիններով» և հեռախոսի ռինգթոնին արժանի ձայնային ուղղեկցությամբ, ընդ որում՝ բավականին տպավորիչ հեռավորությունների վրա: Եթե չլինեին դաստիարակության հիմար նորմերը, այս տաղանդով կարելի էր անգամ փող աշխատել:

5. 5 լիտր գարեջուր խմել

Այս սխրանքը (այլ կերպ անվանելը դժվար է) ավարտին հասցնելուց հետո, քեզ համակում է ոչ միայն գարեջուրը, այլև արժանի հպարտության զգացողությունը: Իրապես զարկմանալի է, թե ինչպես կարող է մեկ մարդու մեջ այդքան հեղուկ տեղավորել... և ո՞ր են մեր մեդալները:

6. «Կպցնել» սիգարետը մեկ այլ սիգարետից

Սա իրոք ինքնակործանման սինդրոմը վայելող տղամարդկանց զբաղմունք է և որ կարևորն է՝ ի՜նչ առնական է դա նայվում կողքից... Այնքան առնական, որ հաճելի է դա անել, անագմ եթե կրակայրիչը գրպանումդ է:

7. Ճանաչել Մեծ արջի համաստեղությունը

Թվում է, թե երկնքում լույսերի քաոտիկ հավաքույթ է, բայց դու կարողանում ես մի թեթև նայելով գտնել իսկական համաստեղություններ, բայց չգիտես ինչու, քո այդ հմտությունը չի առաջացնում 5 տարեկանից բարձր մարդկանց հիացմունքը...

8. Հետերոսեքսուալ կողմոնորոշում

Շուրջբոլորը գոմիկներ են: Այո՛, գրեթե բոլորը գոմիկներ են, բայց դո՜ւ... քո հետերոսեքսուալությունը երկաթ-բետոնի պես պինդ է: Դու կարող ես նայել մերկ տղամարդկանց ու մնալ սառնասիրտ և կարող ես հպարտանալ դրանով՝ շուրջբոլորը տիրող սոդոմ-գոմորի ֆոնին, իսկ քո կարգախոսը կարող է հնչել հետևյալ կերպ.
«Քույրիկ ջան, ես քո կրծքերին եմ նայում և դա զիլ է: Գոմիկները դրա վրա ուշադրություն էլ չէին դարձնի, իսկ ես դարձրեցի: Մի՞թե դա արդեն հերիք չէ, որպեսզի մենք հենց հիմա քնենք իրար հետ»:

9. Լճի մեջ քար նետել

Սա իրոք սուպերունակություն է՝ ստիպել քարին ցատկոտել ջրի մեջ: Եվ այո՛, դու դա կարողանում ես, բայց ավաղ, այնպիսի տպավորություն է, որ դա քեզ ավելի է հիացնում, քան կողքիններին:

10. Մեքենա վարել

Եթե խորանանք, ապա դու հիանալի վարորդ ես: Մեքենան դարձել է քո մարմնի շարունակությունը. դու կարողանում ես կայանել այն գրեթե փակ աչքերով, իսկ վարելիս կարողանում ես SMS-ներ ուղղարկել: Բա ոլորաններ վրա ինչպե՜ս ես վարում... իսկ նրանք թե բա. «Սիրտներս խառնում ա, կանգնիր»...

11. Ձմռանն առանց գլխարկի դուրս գալ

Ցրտերը մենակ թուլամորթների համար են: Իսկական տղեն ցուրտը չի զգում, կամ էլ վատագույն դեպքում՝ ցույց չի տալիս որ զգում է և դրանովց առաջացնում է համընդհանուր հիացմունք... երևի առաջացնում է...

12. Չհարբել

Քանի՜ անգամ է եղել, երբ դու ամենասթափն ես մնացել, քան քո ընկերները, մինչդեռ դու նրանց չափ ալկոհոլ էիր օգտագործել: Շատ անգամներ... Եվ դա մենակ էն անգամները որոնք դու ես կարողացել հիշել հաջորդ առավոտյան, իսկ վստահաբար ավելի շատ են եղել:

13. Դու սեքսուալ գիգանտ ես

Սա իհարկե պարծենալու ընդունված տարբերակ չէ, բայց եթե ազնվորեն խոսենք... դու անկրկնելի ես անկողնում: Դու մոռանում ես նախաբանի մասին, լավ գուրգուրում-մուրգուրում ես, հմտորեն փոխում ես դիրքերը, դե իսկ վերջում դու ընդհանրապես գազանն ես... դա կհաստատի նաև քո ցանկացած զուգընկերուհին, հատկապես եթե սկսես զահլեն տանել «Հը՞, ո՞նց էր, լա՞վ էր...» տիպի հարցերով: Նա՝ ինքը դա չի ասի առանց հարցնելու, որովհետև ամաչկոտ է:

14 Խորոված անել

Անկասկած է, որ դու ինչ որ առեղծվածային հմտությունների տեր ես: Դու խորովածի գիտակ ես, մաեստրո, գուրու: Դու ինքդ կարողանում ես մահացած կենդանիների միսը վեր ածել կերակրի: Ու այսքանով հանդերձ, տարակուսանք է առաջացնում, թե ինչո՞ւ սեղանի շուրջ բոլորը քննարկում են ամեն ինչ, բացի քո այդ փառահեղ ունակությունից...

15 Կայծակնային ռեակցիա ու կոորդինացիա

Քո ռեակցիան ու կոորդինացիան այնքան սրված են, որ դու ցանկացած պահին ի զորու ես օդում որսալ քեզ նետված բանալին, կամ ցանկացած այլ մանր իր: Քեզանից չես խլի այս մի տաղանադը, բայց թարսի պես, երբ դու աղջիկներին խնդրում ես քեզ նետել ստեպլերը, կամ ինչ որ այլ գրասեղանային պարագա, որպեսզի ի ցույց դնես քո այս դարակազմիկ տաղանդը, նրանք այնուամենայնիվ գերադասում են վեր կենալ, վերցնել այդ իրը, մոտենալ Ձեզ ու առձեռն հանձնել այն... անհետաքրիր արարածներ են էլի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել