Tert.am-ը գրում է.

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 21-23-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրեն, ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովի գլխավորած պատվիրակությանը:

 ԱԱԽ մամլո ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Յուրի Ֆեդոտովը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի նպատակն է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և ՀՀ պետական պատկան մարմինների միջև համագործակցության ուղիների նախանշումն ու զարգացումը: Նա նշել է, որ ոչ մի երկիր միայնակ չի կարող պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Այն ավելի համակարգված և արդյունավետ կարող է լինել, եթե կա համագործակցություն և կոնկրետ միջոցառումների ցանկ:

 ԱԱԽ քարտուղարը նախ կարևորել է Յուրի Ֆեդոտովի այցը և իր պատրաստակամությունն է հայտնել զարգացնելու և խորացնելու սկիզբ առնող համագործակցությունը: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետորեն պայքարում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, որի արդյունքում այսօր Հայաստանում թմրանյութերի օգտագործման և տարածման ցուցանիշները բավականին ցածր են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել