Այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է. Նաիրա Զոհրաբյանը` կառավարության վիճահարույց նախաձեռնության մասինPanorama.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է իր որոշ գործընկերի ելույթները գործազրկության նպաստի համակարգի վերացման վերաբերյալ օրենսդրական փաթեթի մասին: Նա այդ ելույթները համարեց հոգեբանության դասեր քաղաքացիների համար և հավելեց.

«Նրանք քաղաքացիներին հորդորում են վերջապես դուրս գալ մշտնջենական թմբիրից և գնալ աշխատելու այն լայնածավալ աշխատատեղերում, որը մեզ համար ստեղծել է մեր հարգարժան կառավարությունը, իշխանությունը: Բայց քանի որ Հայաստանի քաղաքացիները սովոր են նպաստ ստանալու, այսինքն` սովոր չեն աշխատելու, մենք հիմա փորձում ենք այս օրենքի նախագծով հոգեբանության մեջ բեկում մտցնել»:

Նկատենք, որ քաղաքացիների հոգեբանության մասին իր ելույթում խոսել էր ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, որն ընդհանուր առմամբ ընդունելի էր համարել կառավարության կողմից ներկայացված նախագիծը և ասել, որ պետք է քաղաքացիների միջից հանել նպաստ ստացողի հոգեբանությունը ու ներդնել նոր համակարգ: 

Եսայանի ելույթից հետո տիկին Զոհրաբյանը իր գործընկերներին հորդորեց ցանկացած միտք արտահայտելուց առաջ մտածելը որևէ մեկին դեռևս չի վնասել: 

«Ես համաձայն եմ իմ գործընկերների հետ, որ ուղղակիորեն աբսուրդ է այս կառավարությանը թողնել խնդիրներ կանոնակարգելը, որովհետև հիշենք, թե ինչ խոստումներ է տվել այս կառավարությունը և որտեղ են հայտնվել այդ խոստումները: Այս կառավարության խոստումներով 2013 թվականը մենք պիտի ավարտեինք, եթե չեմ սխալվում, 70 հազար նոր աշխատատեղով և 50 հազար ՓՄՁ-երով: Որտե՞ղ են այդ աշխատատեղերն ու ձեռնարկությունները, չկան, որովհետև այս կառավարության ցանկացած խոստում դատարկ օդ է: Կրակված դատարկ օդ պոպուլիստական դիվիդենտներ ստանալու համար», -հավելեց պատգամավորը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել