1in.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն անհանգստացած է սիրիական ընդդիմության ծայրահեղականացումից և ծայրահեղականների՝ Եվրոպա ժամանելու հնարավորությունից: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Բրյուսելում:

«Դա հատկապես վերաբերում է երիտասարդությանը, որը Սիրիայում մասնակցում է մարտական գործողություններին ընդդիմության կողմից և կարող է վերադառնալ եվրոպական երկրներ: Նրանցից ոմանք այժմ ունեն ծայրահեղական հայացքներ. դա չի կարող չանհանգստացնել մեզ: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին»,- ասել է նա:

Ռասմուսենն ընդգծել է, որ վերջին ժամանակներս Սիրիայի ընդդիմությանը սկսել են անդամակցել ծայրահեղական կազմակերպությունները, և դա ընդգծում է երկրում իրավիճակի քաղաքական լուծման անհրաժեշտությունը, քանի որ այս հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի:

Ռասմուսենը ողջունել է Սիրիայի հարցով համաժողով կազմակերպելու ռուս-ամերիկյան նախաձեռնությունը:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել