Լուսանկարիչ Ջորդան Մեթերը վեց տարի շարունակ լուսանկարել է կանանց Նյու Յորքի փողոցներում մինչև գոտկատեղը մերկ զբոսնելիս: Այս նախագծին մասնակցություն են ցուցաբերել տարբեր տարիքի, մասնագիտության ու ազգության կամավորներ: Որքան էլ որ զարմանալի թվա, Նյու Յորքում առանց վերնազգեստի զբոսնելն անօրինական չէ, ուստի չկար այն վախը, թե Ջորդանն ու իր մոդելները պատասխանատվության կենթարկվեն: Անհանգստության ու վախի զգացողություններից զերծ լինելով` կանայք համակվել էին ազատության և թեթևության զգացումով. նրանք ամբողջապես ձերբազատվել էին անհարմարության ու շփոթմունքի զգացողություններից: Ջորդանի բարձրաճաշակ լուսանկարներում արտացոլվում է այս կանանց անհատականությունը: Այս լուսանկարներով Ջորդանն իր հարգանքի տուրքն է մատուցում համարձակ կանանց և մարդկային մարմնին առհասարակ: Այս շարքի լուսանկարներին զուգահեռ կանայք կիսվում են իրենց անձնական կյանքի պատմություններով, որպեսզի լուսանկարներն ավելի ընդարձակ համատեքստում ներկայացվեն: Իրենց այս քայլով նրանք հիշեցնում են, որ մենք չպետք է թաքնվենք կամ ամաչենք ինքներս մեզ, հատկապես մեր ֆիզիկական կառուցվածքի համար:









