Emedia.am-ը գրում է.

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցն աշնանային զննման արդյունքներն ամփոփեց հոկտեմբերի 22-ին կայացած խորհրդակցության ժամանակ:

«ՀԿԵ-ի Հայաստանում 5 տարիների աշխատանքի ընթացքում ներդրումների ծավալը կազմել է 100 մլրդ դրամ, որից 65 մլրդ դրամ ուղղվել է ենթակառուցվածքի արդիականացմանը: Այս տարիների ընթացքում վերանորոգվել է 300 կմ գիծ, տեղադրվել 412,5 հազ կոճղ: 2013 թվականին նախատեսված է կապիտալ վերանորոգել 15 կմ գիծ, 19 կմ գծում կկատարվի ուժեղացված միջինացված վերանորոգում, իսկ 31 կմ՝ ուժեղացված բարձված վերանորոգում», - ասաց Ընկերության ղեկավարը:

Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այս տարվա ընթացքում դիտվում է գծի վիճակի բարելավում, իջնում է գծի բալային գնահատականը: Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենը, 2013 թվականի ընթացքում ապահովվել է գծի 100 բալից ցածր գնահատական առաջադրանքը: 
Ինչպես հիշեցրեց ՀԿԵ ղեկավարը, 2013 թվականի սեպտեմբերին գնահատականը կազմել է 94 բալ, մինչդեռ անցած տարվա սեպտեմբերին այն կազմում էր 150 բալ:

«Մենք լուծել ենք այս խնդիրը և նորոգել ենք այս տարվա սկզբին դեռ առկա բացասական գնահատական ունեցող տասնյակ կիլոմետրը: Հունիսին բացասական գնահատական ուներ միայն 1 կմ, օգոստոսին նման կիլոմետրեր չկար, իսկ սեպտեմբերին նեգատիվ գնահատական ստացել է 5 կմ գիծ», - հայտարարեց Վիկտոր Ռեբեցը:

Սակայն գլխավոր տնօրենը նշեց, որ՝ չնայած նման հաջողություններին, աշնանային զննման ընթացքում արձանագրվել էին մի շարք թերություններ: Վիկտոր Ռեբեցի խոսքերով, այս թերությունների պատճառ է հանդիսացել ոչ թե կադրերի կամ նյութերի պակաս, այլ ղեկավարների ոչ արդյունավետ աշխատանքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել