Footsport.am-ը գրում է.
Երեկ Վարդան Մինասյանի` ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ղեկից հեռանալու անակնկալ հայտարությունից հետո ամբողջ հայ մարզասեր հասարակությունը միայն այս մասին է խոսում: Հատկապես որ` բռցքամարտի, ծանրամարտի աշխարհի առաջնություններում հանդես եկող հայ մարզիկներից միայն գույժ ենք լսում:
Պարզվում է, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի թեման արդիական է նաև մեր երկրի սահմաններից դուրս: Այսպես` ռուսաստանցի հայտնի մարզական վերլուծաբան Նիկոլայ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հավաքականի ղեկին տեսնում է 1998 թ աշխարհի չեմպիոն Ալեն Բոգոսյանին: <Ունի ֆուտբոլային հարուստ կենսագրություն, աշխատել է ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայում, շուտով ստանալու է մարզչի Պրո որակավորում>, – գրել է Պետրոսյանը:
Այս արտահայտության շուրջ բազմաթիվ քննարկումներ են եղել: ՀՀ հավաքականի թեկնածուների թվում հնչել են նաև Միշել Տեր-Զաքարյանի, Յուրի Ջորակաևի, Սերխիո Մարգարյանի, Աբրահամ Խաշմանյանի անունները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ