Lragir.am-ը գրում է.

Ֆրանսիան եվրոյի կուրսը բարձր է համարում, իսկ Եվրոպական կենտրոնական բանկի մոնետար քաղաքականությունը՝ խիստ կոշտ եւ Գերմանիայի շահերից բխող: Այս մասին Le Parisien-ին ասել է Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Առնո Մոնտեբուրը:

Նրա խոսքով, եթե եվրոյի փոխարժեքը դոլարի համեմատ իջներ 10%-ով, ապա Ֆրանսիայի բարեկեցությունը կաճեր 1.2%-ով եւ լրացուցիչ 120 հազար աշխատատեղ կստեղծվեր: Եթե եվրոն դոլարի համեմատ էժանանա 20%-ով, Ֆրանսիայում 300 հազար լրացուցիչ աշխատատեղ կբացվի, իսկ բյուջեի դեֆիցիտը կնվազի 20%-ով:

Նախարարը նշել է, որ եվրոն «չափից շատ է գերմանական», այն դեպքում, երբ պետք է ավելի ֆրանսիական, իտալական եւ համաեվրոպական լիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել