Vardan+Minasyan+Republic+Ireland+v+Armenia+OENzndo0sQalFootsport.am-ը գրում է.

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը  բուռն քննարումների տեղիք տվեց: Շատերն այն անակնկալ համարեցին, քիչ չէին նաև կարծիքները, որ գլխավոր մարզչի որոշումը ճիշտ ու ժամանակին է, և ավելի տրամաբանական է թվում վերջին տեսակետը:

Նախ` մարզական առումով Մինասյանի գլխավորած թիմըենթախմբում  զբաղեցրեց նախավերջին տեղը և դուրս մնաց հետագա պայքարից: Այլ հարց է, որ խաղային առումով մեր հավաքականը մի քանի այնպիսի տպավորիչ հանդիպումներ անցկացրեց, որոնց վերաբերյալ գովասանքի խոսքեր հնչեցին նաև արտերկրում:Սակայն, կրկնենք, որ մեր հավաքականի վերջնական արդյունքը չի վկայում  Մինասյանի օգտին :

Չնայած այս հարցում էլ վերապահումով պետք է արտահայտվել: Աշխարհի առաջնության վերջին ընտրական փուլում, նախորդների համեմատ, մեր հավաքականը ցույց տվեց լավագույն արդյունքը: Իսկ խնդիրն այն է,որ բացառությամբ 1-ին տեղը գրաված Իտալիայի և խմբի ետնապահ Մալթայի հավաքականների, մյուս  4 թիմերը միմյանցից գրեթե հավասարաչափ միավորներ էին փախցնում, ինչը հանգեցրեց նրան, որ մեր ընտրանին հանգրվանեց նախավերջին տեղում:

Մյուս ենթախմբերում նախավերջին տեղում հայտնված թիմերն անհամեմատ քիչ միավորներ վաստակեցին, իսկ մեր խմբում  2-րդը ճանաչված Դանիայի հավաքականի միավորները չբավարարեցին`  անցումային խաղերին մասնակցելու համար: Մյուս պատճառն այն է, որ, այնուամենայնիվ, հիմնականում  հավաքականի մարզչի վրա է ծանրանում ձախողված խաղերի մեղքը: 

Իսկ այդպիսի հանդիպումներ եղան և անբացատրելի է մնում, թե ինչպես մեր ընտրանին կարող էր զիջել Մալթային: Որքան էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ լինեն,  հավաքականը չպետք է իր խաղամակարդակից այդքան ցածր հանդես գա: Հաջորդ պատճառը Մինասյանի մարզչական աշխատանքն այլ թիմում շարունակելու հեռանկարն է: Բնականաբար, Հայաստանի հավաքականի ղեկում արձանագրած հաջողությունները չեն կարող աննկատ մնալ և, ինչպես Մինասյան է նշում ՀՖՖ-ի պաշտոնական կայքում տված հարցազրույցում, ինքը ստացել է մի քանի առաջարկներ, այդ թվում` նաև արտերկրից:

Իսկ երիտասարդ մասնագետի համար մեկ այլ միջավայրում   ուժերը փորձելն ու իրեն դրսևորելու ցանկությունը բնական է ու պատճառաբանված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել