Lragir.am-ը գրում է.
Google ընկերությունը կիբերհարձակումներից կպաշտպանի լրատվական կազմակերպություններին ու մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերին, ինչը համացանցում արտահայտման ազատությանն աջակցելու ծառայությունների փաթեթի մի մասն է կազմում, տեղեկացնում է Ռոյթերը:
Ընկերությունը ներկայացրել նաեւ uProxy տեխնոլոգիան, որը թույլ կտա ավտորիտար ռեժիմներով երկրներում շրջանցել պետական գրաքննությունը: Այս ծրագիրը հասանելի կլինի Google Chrome եւ Mozilla Firefox բրաուզերների համար:
Google-ը, մասնավորապես, հոսթինգ կտրամադրի այն կայքերին, որոնք քաղաքական դրդապատճառներով հաճախ հարձակումների են ենթարկվում:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/right/view/89784
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել