Lurer.com-ը գրում է.
21 հոկտեմբեր, 1983 - 22 հոկտեմբեր, 2013
Ծնվել է Երևանում: Եղել է դերասան Ժակ Ենգիբարյանի որդին:
2000թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը և Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը: 2006-11թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում: Որպես դերասան՝ աշխատել է Յոշկար-Օլա, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա քաղաքներում:
2004-13թթ. աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացել է Չակի`«Խելքից պատուհաս», Խլեստակով` «Ռևիզորը», Գլումով` «На всякого мудреца довольно простоты», Եսենին` «Շահանե, դու իմ…», Ժորժ` «Մորգանի խնամի» և այլ ներկայացումներում: Բեմադրել է Մարդանի «Скандал без антракта», Գոլդոնի «Кьоджинские перепалки», Յախնտովի «Любовь со скелетом» ներկայացումները: Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում:
2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն դերասան: Մահացել է ավտովթարից` 30-ամյա տարեդարձի առավոտյան:









