«Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավարը Զարուհի Փոստանջյանն էAravot.am-ը գրում է.

«Ժառանգություն» խմբակցության քիչ առաջ կայացած նիստում ընտրվել է խմբակցության նոր ղեկավար`Զարուհի փոստանջյանը: Խմբակցության քարտուղարն այսուհետ կլինի Թեւան Պողոսյանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն, ով հրավիրվածի կարգավիճակով է մասնակցել խմբակցության նիստին:

Մարտիրոսյանը վերահաստատեց, որ  Հակոբյանն անձնական որոշում է կայացրել ու ասաց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք  ունի չմեկնաբանել իր անձնական որոշման պատճառները`վստահեցնելով, որ դա քաղաքական կամ ներկուսակցական խնդրի հետ կապված չէ:

Թեկուզ անձնական որոշմանը վերաբերվող դրդապատճառները դարձյալ չմեկնաբանվեցին`բացառելով միջանձնային, ներանձնային խնդիրները ևս: Ի՞նչ անակնկալ փոփոխություններ են, ինչպե՞ս եք բացատրում այս ընտրությունը, մանավանդ, որ առավոտյան ասել էիք, որ չեք պատրաստվում ստանձնել խմբակցության ղեկավարի պաշտոնը լրագրողների`հարցերին Փոստանջյանն ասաց. «Մեզ համար պարոն Հակոբյանի որոշումը սպասելի չէր, ինքն անձնական որոշում է կայացրել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել