Ղազանչյան. Երվանդ Ենգիբարյանը բեմ էր բերում զարմանալի ազնվականությունPanorama.am-ը գրում է.

Երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Հիշեցնենք, նա մահացել էր այսօր Երևանում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով:

«Հայաստանի թատերական գործիչների միության նախագահությունն ու քարտուղարությունը, բոլորս ցնցված ենք, շփոթված... Շատ վաղուց, ու բարեբախտաբար, ցավալի առիթ չէինք ունեցել սգալու կորուստը երիտասարդ արվեստագետի, տաղանդավոր ու խոստումնալից դերասանի, մի չափազանց հմայիչ երիտասարդի, որի անվանն են առնչվում Ստանիսլավսկու անվան թատրոնի վերջին տարիների շատ ձեռքբերումներ, ով խորհրդանշում էր կյանքն ու խանդավառությունը... 
ԵՐՎԱՆԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ բեմ էր բերում զարմանալի ազնվականություն, բանաստեղծականություն, հաստատում էր նոր հերոսի ժամանակը, դառնում էր հմայքի ու գեղեցկության խորհրդանիշը... 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել