Մահացել է Գենոֆիա ՄարտիրոսյանըYerkir.am-ը գրում է.

Այսօր մահացել է լրագրող Գենոֆիա Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանի բուժման համար դրամահավաք էր կազմակերպել: Մարտիրոսյանը տեղափոխվել էր Գերմանիա` բուժման նպատակով:

 Գենոֆիա Մարտիրոսյանը շուրջ երեսուն տարի իր ավանդն է մատուցել հայկական լրագրությանը: 1984թ-ից սկսած աշխատել է տարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Կոմսոմոլեց», «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Առավոտ» թերթերում: Հանդիսացել է «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթի փոխխմբագիրը, 10 տարի անընդմեջ «Առավոտ» թերթի արաջնորդողների հեղինակն էր, իսկ 2003-ից ՝«Աֆիշա» ամսագրի, այնուհետեւ՝ «Հայաստանի Զրուցակից» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել