![]() |
|
Երևանի նախկին փոխոստիկանապետ |
Երբ նայեցի մեր գրողների միության համագումարի ընթացքը լուսաբանող տեսանյութը, լսեցի այդ գրողների ելույթները, տեսա նրանց պահելաձևն ու վարքագիծը՝ վերջնականապես լիովին հիասթափվեցի գրողներից էլ, գրողների միությունից էլ:
Մեզանում ընդունված է անիծել՝ ՙՙ գրողը քեզ տանի ՚՚ , ՙՙ գրող ու ցավ ՚՚ , ՙՙ գնա գրողի ծոցը ՚՚…Երևի գրող ու ցավը, գրողի ծոցը այս համագումարն էր, իրոք որ գրող ու ցավ…Աստված մի արասցե այս գրողները նաև մեզ ինչ-որ տեղ տանեն…
Նախ՝ մի տասնյակ կամ գուցե քսան իսկական գրող հազիվ լինի, էլ ինչ միություն, ինչ 500-600-ից ավել գրողներ?...Անցյալ դարերում տաղանդավոր, հանճարեղ գրողները, երաժիշտները, արվեստագետները, ինչպես էին արարում, ստեղծում, երկնում իրենց գլուխ գործոցները առանց այդ ստեղծագործական միություն կոչվող խորհրդային տարիների ռուդիմենտար օրգանների?...Ինչ է հիմա Տիգրան Մանսուրյանին կոմպոզիտորների միությունն է օգնում գրել իր տաղանդավոր ստեղծագործությունները?...Իհարկե ոչ: Նման միություններ հաջողությամբ խցկվում են և ակտիվ դերակատարություն են ունենում հիմնականում անտաղանդներն ու միջին կարողության ստեղծագործողները: Այդ միություններն ավելի շատ խանգարում են քան օգնում, և կերակրատաշտ են մի քանի հոգու և նրանց ՙՙ լյուբիմչիկների ՚՚ համար՝ բյուջեից տրվող փշրանքներ, գրանտներ, պանսիոնատներ, արտասահմանյան շրջագայություններ, կապեր, նվիրատվություններ, զանազան այլ լծակներ…
Դե ինչ, սպասենք հերթական ռուդիմենտար ՙՙ ներկայացմանը ՚՚ ՝ կոմպոզիտորների միության առաջիկա համագումարին…




