1in.am-ը գրում է.
Բոլիվիայի իշխանությունները փորձում են շտկել կոկայի անօրինական պլանտացիաների ոչնչացման ուժայինների օպերացիայի հետևանքները: Ապոլո բնակավայրի մոտակայքում գիշերային «ռեյդի» ժամանակ (մայրաքաղաք Լա-Պասից 442 կմ հյուսիս) ոստիկաններն ու զինվորականները կոկա աճեցնող գյուղացիների կողմից հայտնվել են պաշարման մեջ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Փոխհրաձգության ժամանակ մի զինվորական տեղում զոհվել է, հաջորդ օրը հիվանդանոցում մահացել է մի ոստիկան: Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել ևս մոտ 20 ուժայիններ: 6 ուժայիններ պատանդ էին ընկել: Հաղորդվում է, որ երկուշաբթի նրանց ազատ են արձակել: Երեք մարդ համարվում է անհետ կորած:
Հարձակման մեղավորները կհայտնաբերվեն ու կպատժվեն՝ խոստացել է Բոլիվիայի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոն: Նա դիմել է Պերուի իշխանություններին՝ սահմանը փակելու և այդ կերպ հանցագործների փախուստը կանխելու խնդրանքով: Ենթադրվում է, որ հանցագործները կապ են ունեցել Պերուի թմրամաֆիայի հետ: