1in.am-ը գրում է.

Լեդի Գագան խաղաղ համաձայնություն է կնքել նախկին օգնականի հետ, ով մեղադրել էր երգչուհուն ավելի քան 6000 ժամ արտաժամյա աշխատանքի դիմաց հոնորար չվճարելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության տեղեկություններով՝ երգչուհու և նրա նախկին օգնական Ջենիֆեր Օ՝Նիլի փաստաբանները դատարան են դիմել՝ պայմանավորվածության ձեռք բերման պատճառով գործը փակելու խնդրանքով: Գումարը, ինչի շուրջ պայմանավորվել են կողմերը, չի հաղորդվում: Համաձայնագրի պայմաններով՝ Օ՝Նիլը պարտավորվում է հետագայում որևէ փոխհատուցում չպահանջել Լեդի Գագայից: Գործով լսումները պետք է սկսվեին նոյեմբերի 4-ին:

2009-2011 թվականներին Լեդի Գագայի մոտ աշխատած Օ՝Նիլը դատական հայց էր ներկայացրել 2011-ի դեկտեմբերին՝ պահանջելով մոտ 380 հազար դոլարի փոխհատուցում: 

ABC News-ի փոխանցմամբ՝ Ջենիֆեր Օ՝Նիլն ու Լեդի Գագան Մանհեթենում ընկերուհիներ ու հարևանուհիներ են եղել մինչև 2008 թվականը՝ Գագայի փառքի հասնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել