Այս հոդվածում առանձնացրել ենք 23 ապշեցուցիչ փաստեր մեր մոլորակի մասին: Դե, իսկ դուք այս 23-ից քանիսի՞ մասին գիտեիք:

 23  Մարդն իր կյանքի ընթացքում քայլում է մոտավորապես հասարակածի հնգակի չափ տարածություն:


 22  Գորտերը չեն կարողանում կուլ տալ առանց աչքերը թարթելու, քանի որ դրանց ակնախնձորը օգնում սնունդը հրել ստամոքս:


 21  Մարդու մաշկը յուրաքանչյուր 28 օրը մեկ ամբողջությամբ վերականգնվում է ու նորացվում:


 20  Աստատը (At) Երկրի վրա ամենահազվադեպ հանդիպող քիմիական էլեմենտն է, որից ամբողջ երկրակեղևում մեկ գրամից էլ պակաս կա:


 19  Մարդիկ իրենց գլխին մոտ 100,000 մազ ունեն իսկ ջրասամույրները ամեն քառակուսի սանտիմետրում 160,000-ը:


 18  Կովերն օրեկան 140 լ գոմաղբ են արտադրում:


 17  Մարդու մարմնի ամենահաճախակի օգտագործվող հոդը ծնոտն է:


 16  Մեկ մետր քառակուսի տարածքում գտնվող կեղտի մեջ մինչև 200 որդեր կարող են լինել:


 15  Աստղաձկներն իրականում ձկներ չեն, իսկ սպանող կետերն իրականում կետեր չեն:


 14  Դելֆինները կարող են միմյանց անուններով կանչել:


 13  Տիեզերական աղբի մի կտոր ամեն օր վերադառնում է Երկիր:


 12  Սովորական բարձի միջին տարիքը 6 տարին է:


 11  Մերկ խլուրդ-առնետը իմունային դիմադրողականություն ունի քաղցկեղի դեմ ու կարող է գոյատևել գրեթե առանց թթվածնի պայմաններում:


 10  Աստղաքիթ խլուրդը աշխարհի ամենաարագ ուտող արարածն է:


 9  Գրավիտացիայի պատճառով տեսականորեն ծառի մաքսիմալ հասակը կարող է հասնել 130 մետրի:


 8 Կապույտ կետի բերանը կարող է իր իսկ մարմնի ծանրությունը պահել ջրի մեջ:


 7  Ամենաերկար կենդանին ծովային որդն է, որի երկարությունը կարող է հասնել մինչև 55մ-ի:


 6  Աշխարհի ամենաընդարձակ կենդանի արարածը Օրեգոնի սունկն է, որը 10 կմ2 տարածք է ծածկում:


 5  Սովորական չափահասը 7x1033 ջոուլ պոտենցյալ էներգիա է կրում իր մեջ:


 4  7x1033 ջոուլ էներգիան հավասար է 30 ջրածնային ռումբերի էներգիային:


 3  Gameboy համակարգչայի խաղի մեջ օգտագործված տեխնոլոգիաները գերազանցում են բոլոր համակարգչային այն տեխնիկաներին, որոնք օգտագործվել են մարդուն Լուսնի վրա հասցնելու համար:


 2  Երկրի ոսկու պաշարների 99 %-ը գտնվում է Երկրի միջուկում:


 1  Ամբողջ պատմության ընթացքում մարդիկ Երկրից հանել են ընդամենը 2 օլիմպիական լողավազանների չափ ոսկի:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել