Emedia.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր պաշտոնական կայքում առաջին անգամ հրապարակել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը:

Այն նպատակ ունի կարգավորել դպրոցին հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու կարգը: Ծրագրի բացակայությունը բազմիցս քննադատվել է ընդդիմադիր պատգամավորների կողմից:

Հայաստանում միջազգային դպրոց հիմնադրելու գաղափարը առաջացել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ` Վերոնիկա Զոնաբենդի մոտ դեռ 2006թ-ին: Նրանց աջակցել են հայտնի գործարարներ և գործիչներ Դանիլ Խաչատուրովը, Օլեգ Մկրտչյանը, Վլադիմիր Ավետիսյանը, Գագիկ Ադիբեկյանը, Վիկտոր Վեկսելբերգը, Ալիշեր Ուսմանովը, Սուլեյման Քերիմովը, Անատոլի Չուբայսը, Իգոր Զավյալովը, Նուբար և Աննա Աֆեյանները և այլոք:

Նախատեսվում է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը ստանալու է հավատարմագրում Քեմբրիջի IGCSE (14-16 տարեկանների համար) և IB Diploma (16-19 տարեկանների համար) կրթական ծրագրերի համաձայն ուսուցում իրականացնելու համար: Դպրոցում դասավանդման լեզուն լինելու է անգլերենը, ընդ որում` հայազգի քաղաքացիների համար հայագիտական առարկաների դասավանդումը պարտադիր է լինելու:

Դպրոցում սովորելու են Հայաստանի քաղաքացիներ, Սփյուռքի ներկայացուցիչներ և այլազգի սովորողներ: Նախատեսվում է, որ սովորողների քանակը հասնելու է առավելագույնը 650 հոգու, ուսման վարձը լինելու է 30 հազ. դոլար, սակայն սովորողների մեծ մասը ստանալու է նպաստներ, որը թույլ կտա մասնակի կամ ամբողջությամբ մարելու ուսման վարձը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել