1in.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քննադատել է Ժնևում նախապատրաստվող՝ Սիրիայի հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ համաժողով անցկացնելու գաղափարը: Այս մասին հաղորդում է Agence France Press գործակալությունը:

Ելույթ ունենալով «Ալ-Մայադին» արբանյակային հեռուստաալիքի եթերում՝ Ասադը կասկած է հայտնել այն առնչությամբ, որ բանակցություններին կմասնակցեն Սիրիայի ժողովրդին ներկայացնող ուժերը: «Որոշումը պետք է կայացնեն սիրիացիները, և կարևոր չէ՝ այն կճանաչե՞ն արտասահմանյան ուժերը, թե՞ ոչ»,- ասել է Ասադը:

Ասադը նաև հայտարարել է 2014-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ թեկնածությունը չդնելու ոչ մի պատճառ չի տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել