1in.am-ը գրում է.
Apple կորպորացիան այսօր կներկայացնի iPad պլանշետների նոր մոդելներ: Շուկան ամերիկյան հսկայից արժանի պատասխան է սպասում՝ ուղղված մրցակիցներին: Այս մասին հայտնում է Digit.ru-ն:
Նոր մոդելները կներկայացվեն Սան Ֆրանցիսկոյում՝ Յերբա Բուենայի արվեստի կենտրոնում: Apple-ը պետք է կրկնակի արագ «վազի»՝ պահպանելու առաջատարի իր դիրքերը պլանշետների շուկայում: IDC ընկերության տվյալներով՝ 2013-ի երկրորդ եռամսյակում Apple-ի մասնաբաժինը պլանշետների համաշխարհային շուկայում կազմել է 32.4 տոկոս՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 60.3 տոկոսի դիմաց:
Apple-ի համար հիմնական սպառնալիք են բազմաթիվ Android-արտադրողները և հատկապես Samsung ընկերությունը: Գնորդներին սարքերի արժեքով գրավում են նաև Amazon-ն ու Google-ը:
Նոր iPad պլանշետը հավանաբար թեթևակի կփոխի դիզայնը. էկրանի շուրջ շրջանակները կդառնան ավելի բարակ: Սարքը կունենա A7 պրոցեսոր և մատնահետքերի Touch ID սքաներ, որոնք եղել են iPhone 5S-ի առանցքային նորույթները: A7 չիպի վրա կարող է կառուցվել նաև երկրորդ iPad mini-ն, որն արտաքուստ նման կլինի նախորդին: ԶԼՄ-ների տվյալներով՝ iPad-ի մինի տարբերակում գլխավոր նորույթը կարող է լինել բարձր խտությամբ Retina-դիսփլեյը: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ դրանք երկուսն էլ կարող են ներկայացվել նոր գունային գամմայով:
Ընկերությունն այսօր կհայտնի Mac Pro համակարգիչների գինն ու թողարկման ժամկետը, ինչպես նաև Mac OS X Mavericks համակարգիչների համար ՕՀ-ի թողարկման ժամկետը: