1in.am-ը գրում է.

Նիդեռլանդների իշխանությունները ՄԱԿ-ի Ծովային իրավունքի միջազգային տրիբունալ են դիմել Arctic Sunrise նավի վրա Greenpeace-ի բնապահպանների ձերբակալության գործով, տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նիդեռլանդները հայտարարել է, որ այս գործով լսումները կկայանան մոտակա երեք շաբաթներին՝ Համբուրգում, որտեղ էլ տեղակայված է դատարանը: Նիդեռլանդները կպնդեն, որ ձերբակալված 30 բնապահպաններն ազատ արձակվեն և նրանց առաջադրված մեղադրանքները հանվեն: 

Անցած ուրբաթ Նիդեռլանդների վարչապետը նախազգուշացրել էր, որ Հաագան դատարան կդիմի, եթե մինչև երկուշաբթի Greenpeace-ի ակտիվիստների հարցը Ռուսաստանում չլուծվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել