1in.am-ը գրում է.
Նյու Ջերսին դարձավ ԱՄՆ 13-րդ նահանգը, որտեղ թույլ կտան գրանցել միասեռ ամուսնությունները: Նահանգային դատարանը որոշել է, որ միասեռ ամուսնությունների արգելքը խախտում է ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը, որը հունիսին որոշել է, որ միասեռ զույգերն ունեն այն բոլոր իրավունքները, ինչ ավանդական զույգերը:
Հանրապետական նահանգապետ Քրիս Քրիսթիի վարչակազմը հայտարարել է, որ Նյու Ջերսիի իշխանությունները հրաժարվել են բողոքարկել տեղի դատարանի որոշումը, որն ուժի մեջ է մտել մի քանի ժամ առաջ: Սակայն հայտարարությունում ընդգծվում է, որ «նահանգապետը բոլորովին համաձայն չէ դատարանի հետ»:
Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_224037.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել