1in.am-ը գրում է.
Ռոստովում տեղի ունեցած Զեմֆիրայի համերգն ավարտվել է այլևս այնտեղ չվերադառնալու երգչուհու խոստմամբ: «Արիվեդերչի» երգը կատարելիս նա փոխել է վերջին տողերը` երգելով. «Ես երբեք չեմ վերադառնա Ռոստով»:
Նշվում է, որ Զեմֆիրան դժգոհել է համերգի ժամանակ հանդիսատեսի վերաբերմունքից: Բանն այն է, որ երկրպագուները հաճախ են ընդհատել երգչուհուն և պահանջել, որ կատարի իրենց համար ավելի հոգեհարազատ երգերը: Երգչուհին զայրացել է և նույնիսկ հեռացել բեմից, իսկ երբ վերադարձել է, երգել է «Արիվեդերչի»-ն` փոխելով կրկներգը:
Բացի այդ, համերգի ընթացքում տեխնիկական խնդիրներ են առաջացել` դադարել է աշխատել սարքավորման մի մասը:
Բացի այդ, հայտնի է, որ դահլիճի տնօրենը` Դավիդ Զիլբերմանը, Զեմֆիրային չի ցանկացել այն տրամադրել համերգի համար, սակայն Ռոստովի քաղաքապետի հետ հանդիպումից հետո հայտարարվել է, որ համերգը տեղի կունենա:
Այս մասին գրում է Ria Novosti-ն: