Սիրիա. Մարդիկ սովից տերևներ են ուտում ու խնդրում աշխարհին փրկել իրենցPanorama.am-ը գրում է.

Սիրիական Մուհադամյա քաղաքի բնակիչները, որոնք մեկ տարուց ավելի գտնվում են սիրիական իշխանական զորքերի տիրապետության ներքո, կոլեկտիվ նամակ են հղել արտաքին աշխարհին՝ իրենց օգնելու հորդորով: Այս մասին գրում է Reuters-ը:

Ըստ նամակի, Դամասկոսի արվարձանի բնակիչները ամիսներ շարունակ զրկված են էլեկտրաէներգիայից, կապից, խմելու ջրից, դեղամիջոցներից և սննդամթերքից: Տեղեկացնում են նաև, որ քաղաքում սով է և մարդիկ ստիպված են ուտել ծառի տերևներ ու սննդի համար անպիտան մնացորդներ, որպեսզի սովից չմահանան: Միաժամանակ քաղաքն ամեն օր կրակի տակ է, իսկ բացի այս նամակագիրները տեղեկացնում են, որ նաև քիմիական զենք է կիրառվում նրանց ուղղությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել