Ըստ սահմանված ավանդույթի, ամեն տարի սեպտեմբերին Հարվարդի համալսարանում հանձնում են այսպես կոչված Շնոբելյան մրցանակները ամենատարօրինակ և անմիտ գիտական հայտնագործությունների համար: Առաջարկում ենք Ձեզ ծանոթանալ իր գոյության պատմության մեջ լավագույն «շնոբելներին»:


Հոգեբույժ և քրեագետ Սթիվեն Սթեկը և սոցիոլոգ Ջեյմս Գանդլեհն ավելի քան 10 տարի անց մրցանակ են ստացել «Social Forces» (1992 թ.) ամսագրում իրենց հոդվածի համար: Նրանում գիտնականները վստահորեն ապացուցել էին, որ տեղական ռադիոկայանով թողարկվող քանթրի-երաժշտությունը բերում է ինքնասպանությունների թվի ավելացմանը:

2010 թ.-ին մրցանակը ստացել է Ռիչարդ Սթիվենսը, Ջոն Աթկինսը և Էնդրյու Քինգսթոնը բրիտանական Կիլա համալսարանից: Գիտնականները հայտնագործություն էին կատարել. գիտականորեն հաստատել էին այն փաստը, որ հայհոյանքները մեղմացնում են ցավը:

1999 թ.-ին «շնոբել» են ստացել Կարլ Ֆուրյեն և Միշել Վոնգը Յոհաննեսբուրգից: Նրանք WO/1999/032331 արտոնագրի սեփականատերեն են, որը կրում է «Անվտանգության համակարգ ավտոմեքենաների համար» անվանումը: Սարքավորումը կազմված էր հանցագործին պարզելու հասարակ համակարգից:

1993թ.-ին, շնորհիվ գիտության հանդեպ իր ոչ ավանդական պատկերացումների, մրցանակ էր ստացել Լուի Կերվրանն այն պնդման համար, որ հավերի ձվերի միջի կալցին առաջանում է սառը միջուկային սինթեզի եղանակով:

2008թ.-ին ամերիկացիներ Դուգլաս Սմիթը և Դորիան Ռեյմերը մրցանակ են ստացել նրա համար, որ ապացուցել են, որ մազերի փունջը, պարանները կամ այդ տիպի այլ առարկաներ ամպայման խճճվում են և կապ են ընկնում:

Էդվարդ Կասսլերը և Բրայան Գետտելֆինգերը Մինեսոտայի համալսարանից 2005թ.-ին մրցանակ են ստացել նրա համար, որ հետազոտել էին, թե որ հեղուկում է լողորդն ավելի արագ շարժվում ՝ հասարակ ջրում, թե շաքարաջրում: Ինչպես պարզվել էր, լողալու արագությունն անփոփոխ էր:

Հարի Նանդան «շնոբել» էր ստացել 2005թ.-ին իր Clocky զարդուցիչի հայտնագործման համար: Այն զանգելու ժամանակ փախչում է իր տիրոջից հատուկ անիվների միջոցով և այդ կերպ ստիպում է, որ մարդը բարձրանա մահճակալից և սկսի իր օրը:

Բրիտանական համալսարանը նույնպես արժանեցել է Շնոբելյան մրցանակի: 1999թ.-ին նրանց կողմից ներկայացվել է մեկ բաժակ թեյի ճիշտ պատրաստման բնութագիրը, որը բաղկացած էր 6 էջից:

Ալաբամա նահանգի հարավային բապտիստական եկեղեցին 1994թ.-ին սահմանել էր, թե նահանգի բնակիչներից ովքեր են դժոխք ընկնելու, եթե չապաշխարեն: Ըստ նրանց տվյալների դա մոտ 1.86 միլիոն մարդ էր կազմում (ներկայիս բնակչության 46%-ը):
2000թ.-ին Քրիս Նիսվանդերը մրցանակ էր ստացել համակարգչային գիտությունների ասպարեզում իր PawSense ծրագրի համար, որը պարզում է, որ Ձեր ստեղնաշարի վրայով կատու է ման գալիս:



