Ուկրաինայի Վիննիցա քաղաքում հոկտեմբերի 16-ից 20-ը տեղի է ունեցել «Ուկրաինայի երիտասարդների առաջնություն հրաձգության օդամղիչ ձևերից», որին մասնակցում էին 1993թ.-ին ծնված և ավելի փոքր հրաձիգները:Ինչպես նաև նույն օրերին տեղի է ունեցել գնդակային հրաձգության «Ուկրաինայի գրան պրիի առաջնություն»: Միջազգային մրցաշարերին մասնակցել է 4 պետության 300-ից ավելի մարզիկ:
Ուկրաինայի 2 առաջնություններին մասնակցել է նաև հայ հրաձիգների 6 հոգանոց թիմը՝ ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:
Նրանք շռնդալից հաջողություններ գրանցեցին ոչ միայն երիտասարդների առաջնությանը, այլ նաև «Ուկրաինայի գրան պրիի առաջնությանը»:Վերջինիս շնորհիվ երիտասարդների առաջնության ոսկե մեդալին Հրաչ Բաբայանն ավելացրեց ևս մեկը, նույն կերպ վարվեց նաև Սուրեն Բերյանը արծաթե մեդալի դեպքում, սակայն Լիլիթ Մկրտչյանին չհաջողվեց հետևել թիմակիցների օրինակին և մնաց միայն մեկ ոսկիով: Հաղթողները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և գավաթներով:
Հրաչ Բաբայնն օդամղիչ հրացան, 10մ վարժությունում 600 հնարավորից խոցել էր ռեկորդային 599 միավոր, ինչի շնորհիվ նա ճանաչվել է «Ուկրաինայի առաջնությունների տարվա լավագույն հրաձիգ» և արժանացել գավաթի:
Գավաթի է արժանացել նաև Հայաստանի հրաձգության ազգային հավաքականը՝ թիմային հաշվարկում գրավելով 1-ին տեղ: 2-րդ տեղում թողնելով Բելոռուսիային և 3-րդում՝ Մոլդովային:
Մեր մարզիկներն «գնդակային հրաձգության Ուկրաինայի գրան պրիի առաջնություն» և «Ուկրաինայի երիտասարդների առաջնություն հրաձգության օդամղիչ ձևերից» մրցումներում ցույց են տվել բարձր ցուցանիշներ:
Օդամղիչ հրացան, 10մ վարժությունում Հրաչ Բաբայանը (ՄԿՍՎ) 599 միավորով դարձել է չեմպիոն և սահմանել Ուկրաինայի ռեկորդ, այն ռեկորդային արդյունք է նաև Հայաստանի համար: Հրաչ Բաբայանն այս արդյունքով լուրջ հայտ ներկայացրեց փետրվարին կայանալիք Եվրոպայի առաջնությունից երիտասարդենրի օլիմպիական խաղերի ուղեգիր վաստակելու համար: Նույն վարժության արծաթե մեդալակիր է դարձել Սուրեն Բերյանը (ՍՎ)՝ խոցելով 591 միավոր: Նրա անձնական մարզիչն է Համլետ Նիկողոսյանը (ՎՄ): Օդամղիչ հրացան,10մ վարժությանը մասնակցում էր 62 հրաձիգ, որոնցից հիմնական փուլ էին անցել լավագույնս հանդես եկած 30-ը: Նույն վարժության աղջիկների պայքարին մասնակցում էր 58 հրաձիգ, որոնցից Սուսաննա Հովհաննիսյանը(ՍՎ) 386 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականը: Հրաչի և Սուսաննայի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:
Վազող թիրախ նորմալ վազք, 10մ վարժության աղջիների պայքարում հաղթող է ճանաչվել Լիլիթ Մկրտչյանը (ՍՎ): Նա 360 միավորով գրավել է 1-ին տեղը՝ ետևում թողնելով 9 մրցակից: Նույն վարժության տղաների պայքարին մասնակցում էր 23 մարզիկ, որոնցից Արթուր Պետրոսյանը (ՍՎ) 546 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: Նրանց անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը:
Օդամղիչ ատրճանակ, 10մ վարժությանը մասնակցել է 60 մարզիկ, որոնցից Զավեն Իգիթյանը (I կարգ) 565 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նրա անձնական մարզիչն է Խորեն Իգիթյանը:
Հայաստանը ներկայացնող մարզիկները «Հրաձգության հանրապետական» և «Երևանի հրաձգության մանկապատանեկան» մարզադպրոցների սաներ են:
Այսպիսով, Հայաստանի հրաձգության ազգային հավաքականն այսօր հայրենիք կվերադառնա՝ իր հետ բերելով 5 մեդալ և 7 գավաթ:
Միասին դիմավորենք մեր չեմպիններին Զվարթնոց օդանավակայանում ժամը 23:40:
ՀՀՖ մամալո քարտուղար Լ. Ավետիսյան



