Ուտելը կարևորագույն նախապայման է, սակայն ինչպես շատ ու շատ երևույթներ այս բնական պահանջմունքն ևս ունի իր կանոները:

Էթիկայի  կաննորները իմանալը բավարար չէ: Առավել կարևոր է դրանց ճիշտ կիրառումը: Այս գրառումը Ձեզ կհուշի թե ինչպես պահել ձեզ հյուրասիրությունների, հյուրընկալության, ժամադրության, հանդիպումների ու հավաքույթների ժամանակ:                  61747253_Table20appointments (699x526, 69Kb)

.Պատառաքաղը պետք է լինի ափսեի ձախ, իսկ գդալը և դանակը աջ հատվածում:

.Պատառաքաղը պետք է բռնել ձախ, իսկ դանակը աջ ձեռքով:

.Ծամելու ընթացքում չպետք է զրուցել:

.Ճաշի ընթացքում խորհուրդ չի տրվում խաղալ օգտվելու պարագաներով:

.Գդալով պետք է ուտել միայն այն, ինչ անհնար է ուտել պատառաքաղով:

.Եթե հյուր ընդունողը դուք եք, ապա խորհուրդ չի տրվում, որ առաջինը դուք ավարտեք ուտելու գործընթացը:

.Երբ հյուրասիրում եք ինչ-որ բան, եթե դիմացինը չի ցանկանում, ապա չպետք է նրան համոզել:

.Եթե դուք ցանկանում եք, հրաժարվել որևէ կերակուրից, ապա դա արեք, առանձ ավելորդ մեկնաբանությունների:

.Գինին պետք է հյուրասիրի սեղանի տղամարդը, եթե ռեստորանում եք, պետք է սպասել մատուցողին:


.Եթե գարեջուր եք ըմպում, ապա պետք է ըմպել այն առանձ ճպացնելու:

.Գինու գավաթ չպետք է շատ բարձր բարձրացնել, պետք է բարձրացնել այնքան, որ լինի ձեր հայացքին ուղղահայաց:

.Տղամարդը երբ գինու գավաթը ձեռքին զրուցում է կնոջ հետ, ապա նրա ձեռքի գավաթը պետք է ցածր լինի կնոջ գավաթից:

.Չպետք է արագ ուտել:

.Դիմացինին ինչ-որ բան հյուրասիրելը պետք է կատարել աջ ձեքով:

.Տղամարդը պետք է վեր կենա սեղանից այն ժամանակ, երբ կինն արդեն վեր է կացել:

.Ճաշկերույթն ավարտելուց հետո, պետք է օգտվելու պարագաները տեղադրել ոչ թե ափսեի կողքին, կամ սեղանին, այլ ափսեի մեջ:


Ամեն հարցում ներդաշնակություն փնտրեք ու եղեք բանիմաց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել