1in.am-ը գրում է.

Ամերիկայի Գլենվուդ Սփրինգս քաղաքի Post Independent թերթի աշխատակիցներին ուղարկել են հալյուցինագեն սնկերով արկղ՝ հայտնում է Huffington Post-ը:

Ի դեպ, արկղը եղել է բավական փոքր՝ 12-ը 8 սմ-ի վրա: Այն 2 ամիս մնացել էր թերթի խմբագրությունում՝ մինչև խմբագրության աշխատակիցները որոշել էին դիպչել դրան: 

Այդ թանկարժեք բեռն ուղարկողը արկղի վրա սխալ է նշել ստացողի հասցեն: Ծանրոցը, որն ուղարկվել էր Ինդիանա նահանգ, ինչ-որ ձևով հայտնվել էր Կոլորադոյում: 

Ավելի ուշ պարզվել էր, որ լրագրողների մոտ հայտնված սնկերը իրենց մեջ պարունակել են պսիլոցիբին նյութ, որը ի վիճակի է առաջացնել հալյուցինացիաներ: Դրա օգտագործումը ԱՄՆ տարածքում արգելված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել