Կինոնկարներում վամպիրները նկարագրվում են որպես արնախում արարածներ, ովքեեր խմում են իրենց զոհերի արյունը նրանց դաժանաբար սպանելուց հետո: Որոշ մարդիկ հավատում են, որ վամպիրներ իսկապես գոյություն ունեն, որոշ մարդիկ էլ չեն հավատում դրանց գոյությանը: Այնուամենայնիվ իրական կյանքում կան մարդիկ ում հասարակությունը որպես վամպիր է որակել նրանց կատարած անողոք սպանությունների ու արյուն խմելու պատճառով: Այս հոդվածում առանձնացրել ենք այն 25 մարդկանց, ովքեր իրական կյանքում մարդկանց արյուն են խմել:
25 Ջոշուա Ռուդիգեր

Այս մարդը պնդում է, թե նա 2000 տարեկան վամպիր է: Ջոշուա Ռուդիգերը Սան Ֆրանցիսկոյում մի քանի անտուն մարդկանց է սպանել` կտրելով նրանց կոկորդն իր դանակով ու խմելով նրանց արյունը:
24 Թեդ Բանդի

Թեդ Բանդիին նկարագրել են որպես վամպիր ու հրեշ: Այս ամերիկացին սերիական մարդասպան էր, ով առևանգում էր իր զոհերին ու բռնաբարում: Նա պղծում էր զոհերի դիակները սեռական ոտնձգության ենթարկելով դրանք: Ամբողջ ԱՄՆ-ի տարածքով նա բազմաթիվ երիտասարդ աղջիկներ է սպանել:
23 Ջեֆրի Դահմեր

Ջեֆրի Դահմերը սերիական մարդասպան էր, ով 1978-1991թթ.ը 17 տղամարդու է առևանգել, բռնաբարել սպանել ու անդամահատել: Նա նաև այնպիսի հանցանքներ է կատարել, ինչպես օրինակ` կաննիբալիզմն ու դիակների սեռական խոշտանգումն է:
22 Շեյն Չարտրես Աբոթ

Շեյնը մարմնավաճառ էր, ով պնդում էր, թե վամպիր է: Այս ավստրալացին սիրում էր մարդկանց արյուն խմել ու ուտել նրանց լեզուները: Ի վերջո նա սպանվում է իր զոհերից մեկի ընկերոջ կողմից:
21 Դիանա Սեմենուհա

Դիանա Սեմենուհան ուկրաինացի էր, ով հայտնի էր որպես «Վամպիր վհուկ»: Ի վերջո նա ձերբակալվել է, երբ փողոցում փորձում էր երեխաներին խաբելով իր բնակարան տանել, որտեղ պետք է խմեր նրանց արյունը: Նա տառապում էր մկանային հյուսվածքների խանգարմամբ և արյունը խմում իր հիվանդության համար:
20 Ջոնաթանաը Կանադայից

16-ամյա Ջոնաթանը, ով տարված էր ֆիլմերում դիտած վամպիրների կերպարներով, ձերբակալվել է իր 12-ամյա եղբորը սպանելու ու նրա արյունը խմելու համար:
19 Ֆրից Հերման

Գերմանացի սերիական մարդասպան Ֆրից Հերմանը հայտնի է որպես Հանովերի վամպիր: Նա սպանել առնվազն 27 մարդու նրանց կոկորդները կծելու միջոցով:
18 Ցուտոմու Միազակի

Ցուտոմու Միազակին ճապոնացի սերիական մարդասպպան էր ում ի վերջո բանտարկել են 4 փոքրիկ աղջիկների արյունը խմելու միջոցով սպանելու ու նրանց անդամահատելու համար:
17 Ֆիլիպ Օնյանչա

Ֆիլիպ Օնյանչան առնվազն 17 մարդու կյանք է խլել ու որպես կուլտական ծիսակարգի մի մաս խմել նրանց արյունը: Նա պնդել է, թե հանցագործությունները, որ նա կատարել է, արել է չար հոգիների ազդեցության տակ է գտնվելով:
16 Նիկո Կլուքս

Նիկո Կլուքսը ձերբակալվել է 1994թ.ին Ֆրանսիայում մարդասպանության, դիագողության ու կաննիբալիզմի համար: Նրան դատապարտել էին ընդամենը 12 տարով ու ազատ արձակել:
15 Մարսելո դե Անդրադե

Մարսելո դե Անդրադեն ձերբակալվել է 1991թ.ին 14 երիտասարդ տղաների բռնաբարելու ու նրանց արյունը խմելու համար:
14 Անդրեյ Չիկատիլո

Սովետական Միությունում ապրող Անդրեյ Չիկատիլոն հայտնի էր «կարմիր սղոցողը» մականունով: Իր կյանքի ընթացքում նա 52 զոհ է ունեցել ում նա բռնաբարել է խմել արյունը ու կերել նրանց միսը:
13 Ջեյմս Փ. Ռիվա

Ռիվան պնդում էր, թե 700 տարեկան վամպիր էր: Նա սպանել իր տատիկին ու խմել նրա արյունը: Հետագայում նա ոստիկանությանը ասել է, թե չի կարողացել խմել տատիկի արյունը, քանի որ նա արդեն ծերացել էր ու արյունն արդեն չորացել էր:
12 Մաուրիսիո Լոպեզ

Մաուրիսիո Լոպեզը մեքսիկացի էր, ով սպանել էր մի մարդու ում զարմուհու հետ նա հարաբերություններ ուներ: Այնուհետև խմել էր այդ մարդու արյունը հավատացած լինելով` թե այդպես իրեն չեն կարող գտնել ոստիկանները: Հանցագործությունից մի քանի օր անց նրան ձերբակալել են Ֆլորիդայում:
11 Դանիել ու Մանուելա Ռուդա

Դանիել ու Մանուելա Ռուդաները սպանել են Դանիելի գործընկերոջը ու խմել նրա արյունը: Նրանք պնդել են, թե իրենց հանցագործությունը կատարել են սատանայի ազդեցության տակ լինելով, և որ ընտրել ե հենց այդ զոհին քանի որ նա զվարճալի էր ու լավ տարբերակ սատանային զվարճացնելու համար:
10 Ռիչարդ Չեյս

Չեյսը ծնվել է Կալիֆորնիայի Սանտա Կլարա բնակավայրում: Նա հայտնի է որպես «Սակրամենտոյի Վամպիր», քանի որ սպանել ու խմել է 6 մարդու արյուն:
9 Կոմսուհի Էլիզաբեթ Բաթորի

Կոմսուհի Էլիզաբեթ Բաթորին հունգարական ընտանիքից էր ու հայտնի էր իր դաժանությամբ, հատկապես երիտասարդ կին սպասավորների նկատմամբ: Ընդհանուր առմամբ նա 650 կին է սպնել ու լոգանք ընդունել նրանց արյան մեջ:
8 Ռոդերիկ Ֆեռել

Ֆեռելը պնդում էր, թե 500 տարեկան վամպիր է: Նա սպանել է իր ընկերուհու ծնողներին, որպես վամպիրների ակումբին միանալու ծիսակարգի մի մաս:
7 Կայուս Դոմինիտուս Վեյովիս

Կայուս Դոմինիտուս Վեյովիսը ձերբակալվել է Մասաչուսեցում 3 տղամարդու առևանգելու ու սպանելու, ինչպես նաև մի դեռահաս աղջկա որպես ծիսակարգի մաս սպանելու ու նրա արյունը խմելու համար:
6 Ալան Մենսիս

«Անիծյալների թագուհին» ֆիմի ազդեցությունից Ալանը սպնել է իր ընկերոջը 42 հարվածներ հասցնելով նրան, նրա արյունը խմել ու կերել ուղեղի մի մասը:
5 Ջոզեֆին Սմիթ

69-ամյա մի անտուն պատմել է,թե ինչպես է այս աղջիկը հարձակվել իր վրա ու կծել նրա դեմքը` ասելով, թե վամպիր է ու պատրաստվում է ուտել նրան: Բարեբախտաբար մարդուն հաջողվել է փախչել իսկ աղջիկը ձերբակալվել է:
4 Թրեյսի Ուիգջինթոն

Թրեյսին հայտնի է որպես «լեզբուհի վամպիր», ով 27 հարվածներով սպանել է մի տղամարդու ու խմել նրա արյունը: Վերջերս նա ազատվել է բանտից:
3 Վեյն Բոդեն

Կանադացի Վեյն Բոդենը սպանում էր իր զոհերին ու կծում նրանց կուրծքը:
2 Ջոն Բրենան Քրութչլի

Ջոնը նույն սցենարով էր վարվում իր զոհերի հետ ինչպես որ նախորդ կետում նշված Վեյնը:
1 Փիթեր Քուրթեն

Քուրթենը հայտնի է որպես «Դուսելդորֆի վամպիր»: Ընդհանուր առմամբ նա 60 մարդու կյանք է խլել:



