Aysor.am-ը գրում է.
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելգիայի Թագավորություն` մասնակցելու հոկտեմբերի 22-ից 23-ը Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք Աֆղանստանում և Կոսովոյում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հերթական նիստերին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակներում նախատեսված են ՀՀ պաշտպանության նախարարի առանձնազրույցներ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/10/21/seyran-ohanyan-belgium/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել