1in.am-ը գրում է.
Ազգային վիճակագրական ծառայությունը քիչ առաջ հրապարակել է 2013թ հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ` տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել է 3.2%, ավելի ցածր, քան հունվար-օգոստոս (3.8%) կամ հունվար-հուլիս (4%) ամիսներին էր:
Հիշեցնենք, որ տնտեսական ակտիվության հիման վրա հաշվարկվում է Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը, որն այլ կերպ անվանվում է տնտեսական աճ: Այս տարվա բյուջեով նախատեսված էր 6.2% տնտեսական աճ: Սակայն երկրորդ եռամսյակից նկատվեց տնտեսական աճի տեմպերի դանդաղում, և արդեն 2014թ. բյուջեն կազմելիս այս տարվա համար կառավարությունը իջեցրեց տարեկան տնտեսական աճի հավանական թիվը մինչև 4.1%: Ինչպես երևում է հունվար- սեմպետմբեր ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշից (3.2%)` հնարավոր է, որ տարվերջին 4.1% տնտեսական աճ էլ չապահովվի: