Tert.am-ը գրում է.

Վարշավայում այսօր բացվում է Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիրների միջազգային հանդիպումը, որը կայանում է արդեն 13-րդ անգամ և կտևի մինչև հոկտեմբերի 23-ը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

Մրցանակակիր լեհ իրավապաշտպան ու քաղաքական գործիչ Լեխ Վալենսան Վարշավա է հրավիրել 15 դափնեկիրների (այդ թվում՝ Դալայ լամային և ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմի Քարթերին) և ամերիկացի դերասանուհի Շերոն Սթոունին:

2002-ից ի վեր Նոբելյան մրցանակակիրներն իրենց մրցանակն են հանձնում՝ Peace Summit Award-ը, որը տրվում է մշակույթի և սպորտի ասպարեզների հայտնի մարդկանց, ովքեր պայքարում են հանուն մարդու իրավունքների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել