1in.am-ը գրում է.

Բժիշկներն ավելի ու ավելի հաճախ են հայտարարում բջջային սարքավորումների և համացանցի հետ կապված նոր անսովոր հիվանդությունների մասին: Այս մասին գրում է 3Dnews-ը:

Կեղծ հեռախոսազանգի սինդրոմ. այս դեպքում մարդը ձայնային հալյուցինացիաներ է ունենում, նրան թվում է, թե հեռախոսը գրպանում զանգում կամ թրթռում է՝ չնայած իրականում ոչինչ էլ տեղի չի ունենում: Հիվանդությունն ի հայտ է գալիս սթրեսի ֆոնին:

Նոմոֆոբիան առանց բջջային հեռախոսի մնալու վախն է:

Կիբերհիվանդություն. այս դեպքում մարդու մոտ էլեկտրոնային սարքավորումների հետ առնչվելիս առաջանում են գլխապտույտ և սրտխառնուք:

Facebook-ընկճախտ. մարդն ընկճախտի մեջ է ընկնում սոցցանցերում փոխհարաբերությունների կամ դրանց բացակայության պատճառով: Որքան շատ են մարդիկ ժամանակ անցկացնում Facebook-ում, այնքան վատ են տրամադրվում իրենց անձնական կյանքի նկատմամբ:

Համացանցային կախվածության դեպքում մարդը մշտապես ցանկություն է ունենում հասանելիություն ունենալ համացանցին:

Առցանց խաղերից կախվածություն. սա առաջացնում է ընկճախտ և կարող է հանգեցնել նույնիսկ ինքնասպանության:

Կիբերխոնդրիա. մարդը կարծում է, թե ունի մի քանի հիվանդություն, որոնց մասին կարդացել է համացանցում:

Google-ի էֆեկտ. մարդը վստահ է, որ գիտելիքներն իրեն պետք չեն, քանի որ ցանկացած տեղեկություն կարելի է գտնել համացանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել