Տեխնոլոգիան մարդկության զարգացման ցուցանիշներից է: Ապագայի մասին մտածելով` հաճախ պատկերացնում ենք մի այնպիսի աշխարհ, որտեղ ամեն ինչ հեշտացված է մեքենայացված սարքավորումների շնորհիվ և որտեղ իշխում են ռոբոտները, որոնք իրենց խելքով գերազանցում են մարդկանց: Մի քանի տարի առաջ տեխնոլոգիայի վերաբերյալ որոշ կանխատեսումներ արվեցին: Թեպետ այս կանխատեսումներից շատերը բավականին հավաստի էին, դրանց շարքում կան և այլ կանխատեսումներ, որոնք այդպես էլ չեն իրականացել: Ահա տեխնոլոգիային վերաբերող 10 թյուր կանխատեսումներ:

  1  Անօգուտ հեռախոսներ


Արևմտյան Միության փաստաթղթերից մեկի մեջ, որը թողարկվել է 1876 թ.-ին, գրված էր. «Այս հեռախոսը չափից ավելի շատ թերություններ ունի, որպեսզի համարվի հաղորդակցության միջոց: Այս սարքավորումը ոչ մի արժեք չի ներկայացնում իրենից»: Այս տեսակետի հրապարակումից ավելի քան մի դար է անցել, և ոչ մի կասկած չկա, որ այն ձախողված կանխատեսում է: Հեռախոսը ժամանակակից աշխարհի ամենակարևոր գյուտերից է, որ երբևէ արվել է: Անգամ այժմ, երբ բջջային հեռախոսներն ավելի լայն կիրառում ունեն, դրանք չեն մթագնում հեռախոսի կարևորությունը: 

 2  Կինոթատրոնը ժամանակավրեպ միտում է


Հայտնի դերասան, ռեժիսյոր և կատակերգակ Չարլի Չապլինը 1916 թ.-ին պնդում էր. «Կինոթատրոնը ժամանցի անցողիկ ձև է: Իրականում հանդիսատեսն ուզում է բեմի վրա միս ու արյուն տեսնել»: Ժամանակին բեմական ներկայացումները ամենից հայտնի էին: Սակայն կինոթատրոնների ծաղկունքից ի վեր կինոթատրոնները ետին պլան մղեցին թատրոններին իբրև ժամանցի վայր: Մինչ օրս էլ ավելի ու ավելի շատ մարդիկ են բացահայտում իրենց սիրելի դերասաններին կապույտ էկրանին տեսնելու հմայքը:

 3  Հեռուստատեսությունը երկար կյանք չունի


Ամերիկացի կինոռեժիսյոր Դերիլ Զանուքը 1946 թ.-ին ասել է «Հեռուստատեսությունը երկար կյանք չի կարող ունենալ: Մարդիկ շուտով կհոգնեն այդ քառակուսի արկղին նայելուց»: Նրա այս պնդումից ավելի քան 65 տարի անց էլ հեռուստացույցով կինոնկարներ ու հաղորդումներ դիտելը հանգստի հիմնական ձևերից մեկն է մնում:  

 4  Մեքենաները երբեք չեն կարող փոխարինել ձիերին


1902 թ.-ին Միչիգանի բանկի կառավարիչը Հենրի Ֆորդի` առաջին մեքենաների նախագծողի ու արտադրողի փաստաբանին ասաց. «Ձին մշտապես կմնա իբրև նախընտրելի փոխադրամիջոց, իսկ մեքենան սոսկ ժամանակավրեպ նորամուծություն է»: Նա խորհուրդ տվեց Ֆորդին երբեք գումար չներդնել մեքենաշինության գործում, քանզի նա գտնում էր, որ դրանք շուտով շրջանառությունից դուրս կգային, սակայն ներկայումս դժվար է պատկերացնել, որ երթևեկությունը կատարվի ոչ թե մեքենաների, այլ ձիերի միջոցով:    

 5  Հրթիռները երբեք երկրագնդից տիեզեք չեն կարող արձակվել

1920 թ.-ի թողարկված «New York Times» ամսագրում տեղ է գտել մի այսպիսի կանխատեսում. «Հրթիռները երբեք չեն կարող  երկրագնդից տիեզերք արձակվել»: Սա խմբագրի տեսակետն էր, որով նա անդրադառնում էր այն ժամանակ տարածված խոսակցություններին, թե  հնարավոր է, որ ապագայում տիեզերանավեր ուղարկվեն տիեզերք` այնտեղ ուսումնասիրություններ կատարելու համար: Երբ 1969 թվականին Ապոլլո 11-ը տիեզերք ուղարկվեց, պարզ դարձավ, որ այս կանխատեսումը սխալ էր:  

 6  Սուզանավերն անօգուտ են


Գիտաֆանտաստիկ ժանրի հայտնի բրիտանացի գրող Հ. Գ. Ուելսը մի անգամ ասել է. «Ես պետք է խոստովանեմ, որ երևակայությանս մեջ չի տեղավորվում, թե նավի անձնակազմին խորտակման մատնելուց բացի սուզանավերը ինչ նպատակի կարող են ծառայել»: Ներկայումս սուզանավերը կիրառվում են հատուկ գործառույթներ իրականացնելու համար և՛ արշավախմբերի, և՛ ռազմական օպերացիաների ժամանակ: Այսպիսով Ուելսը մեծ սխալ է գործել դրանք անպիտան որակելով:

 7  Երկաթուղային ուղևորափոխադրումն անհնար է


Իռլանդացի գրող Դիոնիսիոս Լարդները մի անգամ կանխագուշակեց, որ երկաթուղիներով ճանապարհորդելն անհնար է. «Երկաթուղիներով մեծ արագությամբ ճանապարհորդելն հնարավոր չէ, քանի որ ուղևորները, չկարողանալով շնչել, կմահանան շնչահեղձությունից»: Այնուամենայնիվ, 18-րդ դարում ուղևորափոխադրումներ կատարող մի քանի երկաթգծեր հայտնի դարձան հենց արագության և հարմարավետության շնորհիվ:  

 8  Համակարգիչները նախատեսված չեն տնային օգտագործման համար


1977 թ.-ին Թվային սարքավորումներ կորպորացիայի հիմնադիր և նախագահ Քեն Օսլոնը հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ. «Անտրամաբանական է, որ որևէ մեկը ցանկանա տանը համակարգիչ ունենալ»: Այսօր գրեթե բոլոր տներում համակարգիչ կա: Պատկերացնու՞մ եք, թե որքան բարդ կլիներ կյանքն առանց համակարգիչների և առանց ինտերնետի: Ներկայումս դրանք լայնորեն կիրառվում են աշակերտների, ուսանողների, աշխատողների և շատ այլոց կողմից:   

 9  Անհնար է նավարկել ուժեղ քամու ժամանակ


1800 թ.-ին ֆրանսիացի քաղաքական գործիչ և ռազմական առաջնորդ Նապոլեոն Բոնապարտը նշել է. «Ինչպե՞ս է հնարավոր, որ նավն առաջ ընթանա քամուն ու ծովի հոսանքներին  հակառակ: Օհ, ի սեր Աստծո, հանգի՛ստ թողեք ինձ, ես նման հիմարություններ լսելու ժամանակ չունեմ»: Ներկայումս մարդիկ նավարկում են հսկայական նավերով անգամ փոթորիկների ժամանակ:   

 10  Փոշեկուլները կաշխատեն միջուկային էներգիայով


Փոշեկուլների արտադրությամբ զբաղվող Լյուիս կորպորացիայի նախագահ Ալեքս Լյուիսը 1990-ականներին մի այսպիսի կանխատեսում արեց. «Տասը տարուց միջուկային էներգիայով աշխատող փոշեծծիչներ կարտադրվեն»: Ավելի քան մի տասնամյակ է անցել այս կանխատեսւմից, սակայն միջուկային էներգիայով աշխատող փոշեծծիչներ դեռևս չեն արտադրվել: Ավելին, անգամ գիտական հետազոտություններ էլ չկան, որոնք կարող էին ապացուցել, թե այսպիսի գյուտ երբևէ հնարավոր կլինի անել:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել