Ոմանք կարծում են, որ հերթական սամվելալեքսանյանական սիթին ՛՛վերակառուցվելու՛՛ է Երևանի պետական պատկերասրահի տեղը և պատկերասրահի փոխարեն: Իսկ ես կարծում էի, թե Էրեբունու թանգարանն է հերթում: Չէ՞ որ նոր են նշել Էրեբունու հիմնադրման տոնը, և այդ ամրոց-թանգարանը անհարկի հիշեցնում է քաղաքի անցյալը: Հարկավոր է անհապաղ ոչնչացնել այդ հուշարձանը, իսկ քաղաքի 2800-ամյակի ծննդյան վկայական արձանագրությունը փոխել Սամվել Ալեքսանյանի սիթի-ների ծննդյան վկայականով: Չկա մշակութային հուշարձան՝ չկա անցյալ, կան սիթիներ՝ կա ներկա, որտեղ ամեն ինչ ենթարկվում է ՛՛սիթի՛՛-ների տրամաբանությանը: Անցյալը չի ճնշի ներկային: Սամվել Ալեքսանյանը Տարոն Մարգարյանի օգնությամբ /կամ հակառակը՝ Տարոն Մարգարյանը Սամվել Ալեքսանյանի օգնությամբ/ գրում են անցայլի ճնշող ժառանգությունից ազատված Սիթի-Երևանի պատմությունը: Հետն էլ աղմկում են գրանտակեր-եվրոպամետների մասին, ովքեր մտահոգվում են մեր քաղաքի և մեր երկրի պատմական անցյալով: Խորհուրդ են տալիս գրանտակեր-եվրոպամետներին ՛՛խաչ հանել՛՛, մոռանալ անցյալը և նայել դեպի լուսավոր ապագա, որը նախանշել են սիթիատերերը և նրա շքախումբը: Ճիշտ և ճիշտ է թուրքական քաղաքականությունը՝ հայոց պատմական անցյալի մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/251742594978024?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել