Tert.am-ը գրում է.

Իր թոք շոուի մասնակիցներին տասնյակ տարիներ մրցանակներ շնորհելուց հետո Օփրա Ուինֆրին, ում համարում են ամենամեծ բարերարն ամերիկյան հեռուստաընկերությունում, որոշել է ինքն իրեն նվեր մատուցել իր ծննդյան 60-ամյակին, որը կնշվի 2014թ. հունվարի 29-ին, գրում է «Комсомольская правда»-ն։

Լրագրողներն արդեն հաշվարկել են, որ հոբելյանը կարող է արժենալ 100 մլն դոլար։ Օփրան կարող է իրեն թույլ տալ նման թագավորական նվեր, քանի որ նրա կարողությունը Forbes ամսագիրը գնահատում է 2.8 մլրդ դոլար։

Հյուրերի ցուցակը պարզաբանվում է, սակայն այն հավանաբար կգլխավորի Ամերիկայի առաջին ընտանիքը, որի հետ Օփրան ընկերություն է անում։ Հյուրերին կզվարճացնեն այնպիսի աստղեր, ինչպես Դայանա Ռոսսը, Բեյոնսեն, JayZ-ն։ Նրանք բոլորն Օփրայի ընկերներն են և կերգեն անվճար։

Հարյուրավոր աշխատավորներ սկսել են վերանորոգել Օփրայի բազմաթիվ տներն ամբողջ աշխարհում։ Հիմնական միջոցառումները կանցկացվեն գլխավոր տանը՝ Կալիֆոռնիայում, որը նա գնել է 10 տարի առաջ, 50 մլն դոլարով։ Ծննդյան օրը, սակայն, առավել անկաշկանդ միջավայրում կանցկացվի Չիկագոյում, Միսիսիպիում և Հարավային Աֆրիկայում գտնվող նրա տներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել