ք. Երևան, 19 հոկտեմբերի, 2013թ.: Հոկտեմբերի 19-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ» ազգային մրցանակաբաշխությունը: Համաժողովրդական քվեարկության արդյունքում ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանցը ճանաչվեց լավագույնը «Տարվա լավագույն հասարակական սննդի ցանց» անվանակարգում: 

Նշենք, որ մրցանակաբաշխությանն այս տարի մասնակցել են շուրջ 35 ընկերություններ, որոնք լավագույնն են ճանաչվել տարբեր ոլորտներում: Լավագույնների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով սույն թվականի օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածի ընթացքում բնակչության և փորձագետների շրջանում անցկացված հարցումների հիման վրա: 

«Մեզ համար մեծ պատիվ է հաղթել «Տարվա լավագույն հասարակական սննդի ցանց» անվանակարգում: Այս իրադարձությունը երկար տարիների ժրաջան աշխատանքի արդյունք է, այն է` պրոֆեսիոնալ թիմի ստեղծումը, հաճախորդամետ ռազմավարության և գրագետ գնագոյացման ներդրումը, առաքման ծառայության ակտիվ ընդլայնումը և արտադրանքի կայուն որակի պահպանումը», - մեկնաբանեց ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Տ.Յուզբաշյանը:

ԿԱՐԱՍ ցանցը հիմնադրվել է 2005թ. Հայաստանում: Առաջին կետը դարձավ ԿԱՐԱՍ բիստրոն Աբովյան քաղաքում: Հետագայում բացվեցին ևս 4 բիստրոներ Երևան քաղաքի տարբեր համայնքներում, 2 ռեստորան` քաղաքի կենտրոնում և 1 ռեստորան` ք.Ծաղկաձորում:  2008թ-ից ընկերությունը մեկնարկեց սեփական առաքման ծառայությունը, որն այսօր խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում: Յուրաքանչյուր ամիս ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ավելի քան 75 հազար հաճախորդի: 2013թ-ի նոյեմբերին Կարասը կբացի իր 9-րդ կետը՝ Կարաս Auto նոր ֆորմատի ռեստորան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել