Emedia.am-ը գրում է.
Իտալական Ա սերիայում ավարտվել է 8-րդ տուրը: Առաջատարը մնացել է Ռոման:
Կալչոյի խաղային 8-րդ օրի կենտրոնական խաղերից առաջինը կայացել է Հռոմում, որտեղ գայլերը 2-0 հաշվով հաղթել է «Նապոլիին»։ Դուբլի հեղինակ է դարձել բոսնիացի կիսապաշտպան Միրալյեմ Պյանիչը։ Նա առաջին խաղակեսի ավելացված 3-րդ րոպեին տուգանային հարվածից հետո նախ բացել է խաղի հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում նաեւ հաջող է իրացրել 11 մետրանոց հարվածը։
«Ֆիորենտինան» 4:2 հաշվով կամային հաղթանակ է տարել գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ: Ֆլորենցիայի «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո թուրինցիներն արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսի եւ ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի դիպուկ հարվածների շնորհիվ 2 գնդակի առավելություն ունեին, բայց ընդմիջումից հետո «Ֆիորենտինան» 16 րոպեում խփել է 4 գոլ: Դաշտի տերերի կազմում հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ջուզեպե Ռոսին, Խոակին Սանչեսը խփել է մեկ գնդակ: Սա «Յուվեի» առաջին պարտությունն էր առաջնությունում:
Միլանյան թիմերը ծանր հանդիպումներ են անցկացրել: «Միլանը» «Սան Սիրո» ստադինում նվազագույն հաշվով առավելության է հասել «Ուդինեզեի» նկատմամբ: Միլանցիների հաղթական գնդակն առաջին խաղակեսում խփել է Վալտեր Բիրսան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ