Արդեն որերրորդ օրն է համացանցը լցված է այս կամ այն հայտնի մարդու, այս կամ այն աղանդին հարելու մասին նկարներով, ապացույցներով, ձայնագրություններով և իբր բացահայտումներով: Ես Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ, բայց իմ մոտ տհաճություն են առաջացնում ոչ թե այն մարդիկ, ովքեր այցելում են այս կամ այն աղանդի հավաքներին, եկեղեցին կամ միավորումը , այլ այն մարդիկ, ովքեր քթները խոթում են ուրիշի հոգու ու կյանքի մեջ ու փորձում դրանից դիվիդիդենտներ ստանալ և քարկոծում այդ մարդկանց: Հետարքիր է իմանալ, թե այդ մարդկանցից քանիսն են տիրապետում կամ ուղակի ապրում մեր Հայ Առաքելական եկեղեցու կանոններով: Քանիսն են դրանցից պահում պատվիրանները` չեն շնանում, գողանում այս կամ այն չափով և սիրում մերձավորին:
Ո՞ր մեկն է այդ քարկոծող մարդկանցից առանց մեղքի: Եվ ո՞վ է դատելու իրավունք տվել նրանց: Քրիստոնեությունը չի ենթադրում բռնություն մարդու ընտրության վրա, հետապնդում կամ ատելություն այլահավատների նկատմամբ:Չի կարելի պաշտպանել քրիստոնեությունը հակաքրիստոնեական ձևով: Վերջապես, այդքան հրապարակումներով, այդքան սուտի բացահայտումներով դուք ավելի շատ օգուտ եք տալիս այդ միավորումներին, աղանդներին, քանզի սև փիառը նույնպես PR է: Հանգիստ թողեք այդ մարդկանց , ոչ մեկին չի վերաբերվում, թե մարդ ինչի է հավատում՝ դա իր անձնական գործն է: Ուզում եք մեր Հայ Առաքելական եկեղեցին ուժեղ լինի՞, սկսեք ձեզնից և եկեղեցու ներքին խնդիրները վերացնելով: Հիշեցնեմ նաև , որ ՀՀ Սահմանադրության 23 հոդվածը ասում Է`մեջբերեմ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի մտքի, խղճի և դավանանքի ազատության իրավունք» : Իսկ սա արդեն ՕՐԵՆՔ է բոլորի համար: