1in.am-ը գրում է.

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունը Ռուսաստանի ԱԳՆ-ին է հանձնել բողոքի երկրորդ նոտան՝ կապված սպանության մեջ կասկածվող Օրհան Զեյնալովի կալանավորման շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հայտնել են ԶԼՄ-ները: 

Lider հեռուստաալիքի տվյալներով՝ բողոքի նոտան հանձնվել է Օրհան Զեյնալովի հետ ադրբեջանցի դիվանագետների հանդիպման համար պայմաններ չապահովելու պատճառով, փոխանցում է Interfax-ը: 

Հիշեցնենք, որ Օրհան Զեյնալովը ձերբակալվել էր երեքշաբթի մերձմոսկովյան Կոլոմնայում, նրան կասկածում են 25-ամյա Եգոր Շչերբակովին սպանելու մեջ: Սպանությունից հետո Մոսկվայի Բիրյուլևո շրջանում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել