Lurer.com-ը գրում է.
Միլանի քաղաքային դատարանը երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին արգելել է պետական պաշտոններ զբաղեցնել 2 տարվա ընթացքում քաղաքական գործչի ֆինանսական մեքենայությունների պատճառով. գրում է AFP-ն:
Իտալիայի խորհրդարանի սենատի հատուկ հանձնաժողովը խորհուրդ է տվել Բեռլուսկոնիին զրկել սենատորական լիազորություններից: Հանձնաժողովի նիստն ընթացել է առանց Բեռլուսկոնիի, և նրան 4 տարվա ազատազրկման են դատապարտել ֆինանսական մեքենայությունների պատճառով:
Համաձայն Իտալիայի «Սևերինոյի օրենքի», որը ուժի մեջ է մտել 2012թ. վերջին, անձինք, ովքեր 2 տարուց ավել ազատարզկման են դատապարտված, իրավունք չունեն քաղաքական պաշտոններ զբաղեցնել:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=119039&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել