ՀԱՐՑ ՈՒՂՂՅԱԼ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻՆ
ՀԱՐՑ

Ինձ հետաքրքրում է Ձեր կարծիքը այն մասին, որ կինը երեխային կնքում է և քավոր է կարգում իր սիրեկանին, այնուհետև մի քանի ամիս հետո եկեղեցիով ամուսնանում նրա հետ, արդյո՞ք դա սրբապղծություն է:
Ինձ հետաքրքիր է նաև Մեր առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը:
Կանխավ շնորհակալություն:

ՊԱՏԱՍԽԱՆ

Շնությունը միշտ է սրբապղծություն…
Ցավոք այսօր շատերի համար Քրիստոնեությունը ձև է, սակայն ոչ բովանդակություն, ահա թե ինչու են տեղի ունենում այդ այլանդակություններն ու սրբապղծությունները։ Ահա թե ուր հասցրեց մեզ 70 տարիների աստվածմերժումը՝ աթեիզմը։ Այդ ժամանակաշրջանի ձևավորված նմանատիպներն են, որ իրենց կենցաղով այլանդակում և այլասեռում են ամեն մեկ սրբություն և ազգային արժեք։ Ցավում եմ, երբ նման բան եմ լսում կամ կարդում...Հայ եկեղեցին անիծում է նմաններին, իսկ եթե պսակադրել են, դա միայն գալիս է անտեղյակությունից, քանի որ նման մարդիկ եկեղեցի են մտնում նույնիսկ Աստծուն անգամ խաբելու, թաքցնելով ճշմարտությունն ու սրբապղծությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել